«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունը աջակցում է Հայաստանում քաղաքակիրթ ապահովագրական շուկայի զարգացմանը և հասարակության ապահովագրական մշակույթի կայացմանը:
15 տարի շարունակ մենք ձգտում ենք մատուցել բարձրորակ ծառայություններ և ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ։ Մեր արժեքները հիմնված են թափանցիկության, հասանելիության և ազնվության վրա։
Մեր նպատակն է գտնել լավագույն լուծումը մեր հաճախորդների և գործընկերների համար՝ ապահովելով նրանց ֆինանսական անվտանգությունն ու պաշտպանվածությունը։
Ընկերության առաքելությունն է՝
- Երաշխավորել վստահություն ու կայունություն ապահով ապագայի հանդեպ,
- Խթանել Հայաստանում ապահովագրությունը և դրա ընկալումը,
- Զարգացնել և ընդլայնել Ընկերության գործակալական ցանցը,
- Ձևավորել արդար և թափանցիկ ապահովագրական շուկա,
- Բարելավել մատուցվող ապահովագրական ծառայությունների որակը: