Նոր համագործակցություն․ REGO INSURANCE x RATESPRO

ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը սկսում է նոր համագործակցություն, այս անգամ տուրիստական ծառայություններ մատուցող իռլանդական հայտնի ընկերության հետ։

Ratespro-ն հարթակ է, որտեղ ներգրավված են աշխարհի լավագույն հյուրանոցները, ավիաընկերությունները, տուրիստական գործակալությունները, տուրօպերատորները։ Համագործակցության արդյունքում, տուրիստական փաթեթ ձևակերպելիս, մի հպումով, վայրկյանների ընթացքում կարելի է ձեռք բերել REGO INSURANCE-ի ճանապարհորդության ապահովագրությունը։

Դեկտեմբերի 12-14ը Ratespro-ի հայաստանյան ներկայացուցչությունը կազմակերպել էր հանդիպում հայկական տուրիստական ընկերությունների հետ, որի շրջանակներում առավել մանրամասն ներկայացվեցին ընկերության ծառայությունները և նախագծերը։ ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ, հանդիսանալով միջոցառման հովանավորը, պատրաստել էր նաև անակնկալ նվերներ։