Սույն թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ հատուցումների առավելագույն սահմանաչափերը կբարձրանան։
«ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունների համաձայն`
Յուրաքանչյուր տուժողի համար.
- Գույքին պատճառված վնասների համար գործող 1 800 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 2 500 000 ՀՀ դրամ,
- Անձնական վնասների համար գործող 3 300 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 3 500 000 ՀՀ դրամ։
Ինչպես նաև մեկ ապահովագրական պատահարի համար.
- Գույքային վնասների համար գործող 18 000 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 25 000 000 ՀՀ դրամ
- Անձնական վնասների համար գործող 33 000 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 35 000 000 ՀՀ դրամ։













