«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը այս տարի ևս մասնակցելու է Fintech 360 միջազգային համաժողովին, որը տեղի կունենա Երևանում ապրիլի 27-29։
Fintech 360-ը միավորում է ֆինանսական և IT ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։ Այն հարթակ է, որտեղ քննարկվում են ոլորտի առանցքային միտումները՝ ֆինանսական ծառայությունների թվայնացում, InsurTech լուծումներ, նորարարությունների ներդրում։ Այստեղ են ձևավորվում ֆինանսական էկոհամակարգի ապագան և զարգացման ուղղությունները։
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի համար նման միջոցառումներին մասնակցությունը պարզապես ներկայություն չէ․ սա հնարավորություն է լինել ոլորտի փոփոխությունների կենտրոնում, կիսվել փորձով, հաստատել նոր գործընկերական կապեր, որոնք կնպաստեն Հայաստանում ապահովագրության զարգացմանը՝ դարձնելով այն ավելի ժամանակակից, հասանելի և թվայնացված։
Մենք վստահ ենք՝ ապահովագրության ապագան կառուցվում է տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, և հենց այսպիսի հարթակներում են ծնվում այն գաղափարները, որոնք առաջ են մղում ամբողջ ոլորտը։












