ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ
Դժբախտ պատահարներից ապահովագրություն
Յուրաքանչյուր ակտիվ հանգստի և սպորտի սիրահար բախվում է տարատեսակ ռիսկերի և մարտահրավերների հետ։ Հաճախո՞ւմ եք մարզասրահ, զբաղվո՞ւմ եք սիրողական սպորտով․ «ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ» ապահովագրական պոլիսի հետ Դուք ապահովագրվում եք հնարավոր վնասվածքների կամ դժբախտ պատահարի արդյունքում առաջացած ֆինանսական կորուստներից։
Ապահովագրական ռիսկեր՝
- Մարմնական վնասվածք/խեղում
- I, II, III խմբի հաշմանդամություն
- Մահ
Դժբախտ պատահար է համարվում`
- բնության տարերային երևույթներ, պայթյուն, այրվածք, ցրտահարություն, ջրահեղձում, էլեկտրական հոսանքի ազդեցություն, շանթահարում, արևահարում, երրորդ անձանց կամ կենդանիների հարձակում, Ապահովագրված անձի կամ նրա վրա որևէ իրի վայր ընկնելը, անսպասելի խեղդամահություն, օտար մարմնի հանկարծակի ընկնելը շնչառական ուղիներ, հանկարծակի սուր թունավորում վնասակար մթերքներով կամ նյութերով (թունավոր բույսերով, քիմիական նյութերով, դեղորայքով, վատորակ սննդամթերքով), ինչպես նաև տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տեղի ունեցած դեպքեր, վթարներ, մեքենաների, մեխանիզմների, արտադրության միջոցների և այլ սարքերի օգտագործում:
- Դժբախտ պատահար է համարվում նաև մարմնի վերջույթների կամ ողնաշարի կտրուկ ֆիզիկական գերլարվածությունը, որի հետևանքով տեղի է ունենում հոդախախտ, մկանների, ջիլերի կամ անոթների մասնակի կամ ամբողջական պատռվածք:
Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած 18 տարեկանը լրացած ֆիզիկական անձ։
Ապահովագրվել կարող է ցանկացած 18-65 տարեկան ֆիզիկական անձ։
Պայմանագրի գործողության ժամկետը 2 օրից մինչև 1 տարի է։
Պայմանագիրը գործում է ՀՀ տարածքում։
Ապահովագրավճար
Ժամկետ | Ապահովագրավճար |
2-6 օր | օրական 500 դրամ |
7-9 օր | օրական 450 դրամ |
10 օր | 3.700 ՀՀ դրամ |
1 ամիս | 9.600 ՀՀ դրամ |
3 ամիս | 16.000 ՀՀ դրամ |
6 ամիս | 22.400 ՀՀ դրամ |
1 տարի | 32.000 ՀՀ դրամ |
Ապահովագրական գումարը կազմում է 1․000․000 ՀՀ դրամ։
«ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ»՝ պաշտպանություն յուրաքանչյուր շարժման մեջ:
«ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ» ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն
Պատվիրե՛ք «ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ» պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով։