Ֆինանսական վնասների ապահովագրություն
Ֆինանսական վնասների ապահովագրությունը ենթադրում է ռիսկային գործընթացների իրականացման արդյունքում, եկամուտների չստացման, ֆինանսական շահերի բաց թողման, չնախատեսված առևտրային ծախսերի, ապրանքատեսակի շուկայական գնի փոփոխության, վարձավճարների ժամանակին չստացման հետևանքով ի հայտ եկած ֆինանսական կորուստների փոխհատուցում:
Ապահովագրության այս տեսակն իր մեջ ներառում է նաև բանկային գործունեության մի շարք գործընթացներ, ինչպես օրինակ`վարկային, գրավադրման, լիզինգային, արժույթայինև այլն:
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունն առաջարկում է ֆինանսական վնասների ապահովագրության մի շարք տեսակներ և ծրագրեր:
Ֆինանսական վնասների ապահովագրությունն իր մեջ ներառում է՝
- Հիփոթեքի կանխավճարի ապահովագրություն
- Երաշխիքի տրամադրում
- Բանկերի համապարփակ ապահովագրության
Ապահովագրության օբյեկտ
- Բանկեր
- Վարկային կազմակերպություններ
Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած իրավաբանական անձ:
Պայմանագրի գործողության ժամկետը 1 տարի է։
Պայմանագիրը գործում է ՀՀ տարածքում։
Ապահովագրական սակագին
Հիփոթեքի կանխավճարի ապահովագրություն դեպքում սակագինը տատանվում է 1․8%-2% միջակայքում։
Ապահովագրական գումար
Ապահովագրական գումարը հիփոթեքի դեպքում սահմանվում է չվճարված կանխավճարի չափով։
Ֆինանսական վնասների ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Ընկերության վավերապայմաններ
- Հաշվապահական փաստաթղթեր
- Այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ռիսկը գնահատելու համար
- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն
Պատվիրեք «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ» ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով: