ՄԻՆԻ ԿԱՍԿՈ

ՄԻՆԻ ԿԱՍԿՈ

ՄԻՆԻ ԿԱՍԿՈ

Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն

Ձեր մեքենայի պաշտպանվածությունը՝ այժմ ավելի մատչելի գներով։ 

Ապահովագրական ռիսկեր՝

  • ՃՏՊ
  • Հրդեհ, պայթյուն
  • Թռչող առարկաների վայր ընկնում
  • Տարերային աղետներ
  • Բախում, հարված

Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած 18 տարեկանը լրացած ֆիզիկական անձ։

Ապահովագրման ենթակա են 2007-2017 թվականի արտադրության մեքենաները։

Պայմանագրի գործողության ժամկետը 1 տարի է։

Պայմանագիրը գործում է՝

  • ՀՀ 
  • Վրաստան (ներառելու դեպքում ապահովագրավճարի նկատմամբ կիրառվում է 1․1 գործակից)։

Ապահովագրավճար

Նվազագույն ապահովագրավճարը՝ 40․000 ՀՀ դրամ։

Բազային սակագին 4% * գործակից կախված շարժիչի հզորությունից ու ԲՄ դասից:

Ապահովագրական գումարը՝ 1․000․000 ՀՀ դրամ կամ 1․500․000 ՀՀ դրամ (Ձեր ընտրությամբ)։

«ՄԻՆԻ ԿԱՍԿՈ»-յի շրջանակներում Դուք հնարավորություն ունեք ապահովագրել Ձեզ և Ձեր ուղևորներին դժբախտ պատահարներից, ինչպես նաև օգտվել «Մեքենայի շտապօգնություն» ծառայությունից (էվոկուատորի ծառայություն, շարժական վուլկանացում/անվադողերի վերանորոգում, մարտկոցի սնուցում, բենզինի առաքում)։

«ՄԻՆԻ ԿԱՍԿՈ» պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • Սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ
  • Վարորդի անձը հաստատող փաստաթուղթ և վարորդական վկայական
  • ՏՄ հաշվառման վկայագիր
  • Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն

Պատվիրե՛ք «ՄԻՆԻ ԿԱՍԿՈ» պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով։

Լրացնել հայտը


Մինի Կասկո պայմաններ

Ցամաքային տրանսպորտային միջոցների ապահովագրության պայմաններ

Կիրառվող սակագներ



Թարմացված է` 13.01.25 17:51