Գույքի ապահովագրություն
Հրդեհից, բնական աղետներից և գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն
Յուրաքանչյուրն էլ ցանկանում է պահպանել այն գույքը, որն իր տնօրինմանն է անցել ժառանգաբար կամ որը նա ձեռք է բերել բազմաթիվ դժվարություններով: Այդ իսկ պատճառով քաղաքացիներն իրենց գույքի անվտանգության համար նախաձեռնում են որոշակի միջոցառումներ, ինչպես օրինակ` տեսախցիկների տեղադրում, հակահրդեհային համակարգի տեղադրում և այլն: Սակայն լինում են դեպքեր, երբ նույնիսկ լավագույն անվտանգության համակարգը չի կարողանում ապահովել գույքը վնասումից: «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունը Ձեզ է առաջարկում ամբողջ աշխարհում լայն տարածում գտած գույքի ապահովագրության փաթեթներ, որոնք հնարավորություն կտան տարեկան փոքր ապահովագրավճարի դիմաց ծածկել այն ֆինանսական ծախսերը, որոնք առաջանում են պատահարի արդյունքում:
Ապահովագրական ռիսկեր՝
- Հրդեհ, կայծակի հարված, գազի պայթյուն
- Ջրից առաջացած վնաս
- Տարերային աղետներ (երկրաշարժ)
- Կոտրանքով գողություն, կողոպուտ, ավազակություն
- Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ
- Բախում, հարված
Ապահովագրության օբյեկտ
- Անշարժ և շարժական գույք
- Սարքավորումներ
- Արևային կայաններ
- Ջերմոցներ
- Արտադրամասեր, հասարակական տարածք
- Բենզալցակայաններ, գազալցակայաններ
- Ապրանքային պաշարներ, հիմնական միջոցներ
Ապահովագրության տարրեր
- Կոնստրուկտիվ տարրեր
- Ներքին և արտաքին հարդարման տարրեր
Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած իրավաբանական անձ:
Պայմանագրի գործողության ժամկետը 1 տարի է։
Պայմանագիրը գործում է ՀՀ տարածքում։
Ապահովագրավճար
Ապահովագրավճարը=Ապահովագրական գումար * Սակագին
Նվազագույն ապահովագրավճար չի սահմանվում։
Ապահովագրական գումար
Հատուցվում է ապահովագրական օբյեկտի արժեքի չափով, գրավադրված օբյեկտի դեպքում ապահովագրությունը կարող է իրականացվել վարկի գումարի չափով։ Ապահովագրական գումարը չի կարող գերազանցել գույքի իրական/շուկայական արժեքը։
Գույքի ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Ընկերության վավերապայմաններ
- Անձը հաստատող փաստաթուղթ (ֆիզիկական անձ սեփականատիրոջ դեպքում)
- Սեփականության վկայական
- Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման փաստաթուղթ (գնահատումը կարող է իրականացվել նաև ընկերության կողմից)
- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն
Պատվիրե՛ք «ԳՈՒՅՔԻ» ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով:
Իրավաբանական անձանց պատկանող գույքի բոլոր ռիսկերից ապահովագրության պայմաններ