ՌԵԳՈ – ԸՆՏԱՆԻՔ

ՌԵԳՈ – ԸՆՏԱՆԻՔ

ՌԵԳՈ – ԸՆՏԱՆԻՔ

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

ՌԵԳՈ – ԸՆՏԱՆԻՔԸ դժբախտ պատահարներից ապահովագրություն է, որը թույլ է տալիս տրամադրել դժբախտ պատահարներից ապահովագրական պաշտպանություն ամբողջ ընտանիքի համար՝ մեկ պայմանագրի շրջանակներում:

Ապահովագրական ռիսկեր՝

  • Մարմնական վնասվածք/խեղում
  • I, II, III խմբի հաշմանդամություն
  • Մահ

Դժբախտ պատահար է համարվում`

  • բնության տարերային երևույթներ, պայթյուն, այրվածք, ցրտահարություն, ջրահեղձում, էլեկտրական հոսանքի ազդեցություն, շանթահարում, արևահարում, երրորդ անձանց կամ կենդանիների հարձակում, Ապահովագրված անձի կամ նրա վրա որևէ իրի վայր ընկնելը, անսպասելի խեղդամահություն, օտար մարմնի հանկարծակի ընկնելը շնչառական ուղիներ, հանկարծակի սուր թունավորում վնասակար մթերքներով կամ նյութերով (թունավոր բույսերով, քիմիական նյութերով, դեղորայքով, վատորակ սննդամթերքով), ինչպես նաև տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տեղի ունեցած դեպքեր, վթարներ, մեքենաների, մեխանիզմների, արտադրության միջոցների և այլ սարքերի օգտագործում:
  • Դժբախտ պատահար է համարվում նաև մարմնի վերջույթների կամ ողնաշարի կտրուկ ֆիզիկական գերլարվածությունը, որի հետևանքով տեղի է ունենում հոդախախտ, մկանների, ջիլերի կամ անոթների մասնակի կամ ամբողջական պատռվածք:

Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած 18 տարին լրացած ֆիզիկական անձ։

Ապահովագրվել կարող են ֆիզիկական անձ ապահովադրի հարազատները, 1-70 տարեկան անձինք՝ մեկ պայմանագրի շրջանակներում։

Պայմանագրի գործողության ժամկետը 1 տարի է։

Պայմանագիրը գործում է ՀՀ տարածքում։

Ապահովագրավճար/Ապահովագրական գումար

Տարբերակ

Ապահովագրավճար

Ապահովագրական գումար

Տարբերակ 1

5.000 ՀՀ դրամ

500.000 ՀՀ դրամ

Տարբերակ 2

8.500 ՀՀ դրամ

1.000.000 ՀՀ դրամ

Տարբերակ 3

12․000 ՀՀ դրամ

2.000.000 ՀՀ դրամ

«ՌԵԳՈ – ԸՆՏԱՆԻՔ» ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
  • Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն

Պատվիրե՛ք «ՌԵԳՈ – ԸՆՏԱՆԻՔ» պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով:

Լրացնել հայտը


ՌԵԳՈ – ԸՆՏԱՆԻՔ

Կիրառվող սակագներ

Դժբախտ պատահարներից ապահովագրության պայմաններ



Թարմացված է` 13.11.24 14:32