ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ի Գործադիր տնօրենի
« » հունիսի 2025թ. N——— Հրամանով
Գործադիր տնօրեն՝
Ա․ Մկրտչյան ստորագրություն
Ուժի մեջ է « » ------------ 2025 թվականից
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
ԵՐԵՎԱՆ - 2025
Ընդհանուր դրույթներ
Սույն փաստաթղթով սահմանվում են «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ «Բջջային հավելվածի գաղտնիության քաղաքականության և օգտվելու կանոններ»-ը (այսուհետ՝ Կանոններ)։
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ բջջային այս հավելվածը (այսուհետ՝ Հավելված) օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվել անհրաժեշտ տեղեկատվությունից, համապատասխան ռեսուրսներից, համապատասխան գործողությունների իրականացման առցանց ծառայություններից։ Սույն կանոններում օգտագործվող՝ «Ընկերություն», «մենք», «մեր», «մեզ» տերմինները նշանակում են «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ։
Գաղտնիության քաղաքականություն
Սույն կանոններով սահմանվում են Հավելվածի միջոցով հավաքագրված անձնական տվյալների տեսակները, դրանց օգտագործումը և հանգամանքները, որոնց դեպքում դրանք կարող են բացահայտվել։ Սույն կանոնները վերաբերում են բացառապես սույն Հավելվածի օգտագործմանը և Ձեր կողմից Հավելվածի օգտագործման ընթացքում ստացված տվյալներին և չեն տարածվում երրորդ անձանց միջոցով ձեռք բերված տվյալների կամ հանրությանը հասանելի (հրապարակային) տեղեկատվության վրա։ Պարբերաբար մենք կարող ենք վերանայել Գաղտնիության քաղաքականությունը (Կանոնները)՝ համաձայն գործող օրենսդրության և ներքին իրավական ակտերի, ընդ որում ամենաթարմ տարբերակը գերակայում է Հավելվածի Գաղտնության Քաղաքականության (Կանոնների) բոլոր նախկին տարբերակներին։
Համաձայնություն
Հավելվածն օգտագործելիս անձնական տվյալները հավաքագրվում են՝ Հավելվածից
օգտվողին (այսուհետ՝ Օգտատեր) արդյունավետ աջակցություն ցուցաբերելու
նպատակով։ Երբ Դուք օգտագործում եք այս Հավելվածը, Դուք Ձեր կամքով ստեղծում
եք անձնական պրոֆիլը (հաշիվ, օգտահաշիվ)։ Ձեզնից հավաքագրված տեղեկատվությունը
խստորեն սահմանափակվում է, բայց մեզ հնարավորություն է տալիս մեր
գործունեությունը ծավալել, հատուկ ծառայություններ մատուցել, Ձեզ՝ որպես
Ընկերության օգտատիրոջ կամ այլ կերպ օգտակար հնարավորություններ ներկայացնել և
ապահովել Ձեր սարքի հետ Հավելվածի համատեղելիությունը։ Անձնական տվյալները
տրամադրելը Ձեր անձնական որոշումն է։ Այնուամենայնիվ, ընտրելը դա չանելը կարող
է հանգեցնել Ձեր կողմից պահանջված ծառայությունները մատուցելու
անհնարինությանը։ Տրամադրելով Ձեր անձնական տվյալները, ներառյալ՝ բիոմետրիկ
նույնականացման համար անհրաժեշտ տվյալները, ցանկացած գաղտնի կամ կոնֆիդենցիալ
տեղեկատվություն, ինչպիսիք են առողջության վերաբերյալ բժշկական տվյալները, և
հետագայում Հավելվածը օգտագործելով՝ Դուք հաստատում եք, որ համաձայնություն եք
տվել Ձեր անձնական տվյալների՝ ներառյալ գաղտնի տեղեկատվության հավաքագրմանը,
մշակմանը, պահպանմանը, փոխանցմանը և օգտագործմանը, ինչպես նաև երրորդ կողմ
հանդիսացող մարմիններից Ձեր մասին տեղեկատվության հարցմանը՝ սույն ծանուցման
մեջ նշված նպատակների համար։ Պայմանագրի շրջանակներում բոլոր ծառայությունները
կատարվում են նշված եղանակներով՝ էլեկտրոնային փոստի, պաշտոնական կայքի,
բջջային հավելվածի կամ կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով: Վերոնշյալ
եղանակներից ցանկացածով կատարված ծանուցումները համարվում են պատշաճ, և դրանց
համար ստացման (ընթերցման) մասին հետադարձ ծանուցման (տեղեկացման) պահանջ չի
սահմանվում:
Դուք պահպանում եք Ձեր համաձայնությունը հետ կանչելու իրավունքը՝ մեզ գրավոր տեղեկացնելով և դադարեցնելով սույն Հավելվածի օգտագործումը՝ հեռացնելով այն Ձեր սարքից։
Տեղեկատվության հավաքագրում
Յուրաքանչյուր անգամ Հավելվածն օգտագործելիս այն՝ ինքնաշխատ կերպով Ձեր մասին հավաքագրվում է որոշակի տեղեկություն։ Այս տվյալները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալ տարրերով՝ անուն-ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, պատկերներ, տեսանյութեր, հղումներ կամ հարցաթերթիկներ, որոնցից Դուք օգտվում եք Հավելվածում, Ձեր սարքի ծրագրային ապահովման և օպերացիոն համակարգի տեսակը և տարբերակը, օգտագործման ամսաթիվը, ժամը և տևողությունը, բջջային օպերատորը և (կամ) ինտերնետ ծառայություն մատուցողը, Ձեր սարքի գտնվելու վայրը (GPS, IP հասցե), օգտագործման պատմություն և վերլուծություն։
Ինչպես ենք օգտագործում և բացահայտում Ձեր տվյալները
Հավաքագրած տվյալների մեծամասնությունն օգտագործվում է Ձեր հարցումներին համապատասխան՝ Հավելվածի հասանելի ապահովագրական ծառայությունների մատուցման հեշտացման նպատակով։ Դրանից բացի այն կարող է մեզ հնարավորություն ընձեռել մշակել և տրամադրել անհատականացված պրոդուկտներ և ծառայություններ։ Պարբերաբար մենք կարող ենք օգտագործել և բացահայտել անձնական նույնականացման տվյալները մեզ ծառայություններ մատուցողներին, փոխկապակցված և (կամ) ոչ փոխկապակցված կազմակերպություններին՝ հետևյալ դեպքերում․
Օգտատիրոջ իրավունքներն իր անձնական տվյալների նկատմամբ
Դուք իրավունք ունեք տեսնել և փոփոխություններ կատարել մեր կողմից մշակվող Ձեր անձնական տվյալներում, ինչի համար անհրաժեշտ է էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել գրավոր հարցում։ Ձեր անձնական տվյալների հետ կապված ցանկացած հարցումը կամ մտահոգությունը կարող եք ուղղել «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ին՝ +374 (60) 50-57-57 հեռախոսահամարով կամ info@regoinsurance.am էլեկտրոնային հասցեով։
Դուք իրավունք ունեք նաև գրավոր դիմել «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ին՝ խնդրելով սահմանափակել կամ դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակումը։
Անվտանգություն
Մենք իրականացնում ենք տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ տվյալների
պաշտպանության, գաղտնիության, ամբողջականության և մատչելիության ապահովման
համար։
Այնուամենայնիվ, մենք չենք կարող երաշխավորել Հավելվածում Ձեր տրամադրած անձնական նույնականացման տվյալների բացարձակ անվտանգությունը, հատկապես երրորդ կողմի տեխնիկական, ծրագրային ապահովման ծառայությունների և հավելվածների հետ փոխգործակցելիս։ Մենք չենք կարող երաշխավորել նման երրորդ կողմի մատուցած ծառայությունների անվտանգությունը կամ անխափան, անսխալ աշխատանքը։
Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր սարքի, որում տեղադրված է հավելվածը, ֆիզիկական կորստի կամ վնասի, ինչպես նաև Ձեր կողմից որևէ այլ անձանց չթույլատրված/անօրինական ճանապարհով Ձեր գաղտնաբառին կամ անձնական տեղեկատվությանը (այդ թվում նաև անձնական տվյալներին) հասանելիություն ստեղծելու համար։
Հղումներ և արտաքին կայքեր
Հավելվածը կարող է ներառել այլ կայքերից և դեպի այլ կայքեր հղումներ։ Մենք չենք հավաստագրում տեղեկատվությունը այլ կայքերում, որոնք Դուք կարող եք մուտք գործել մեր կայքից կամ Հավելվածի միջոցով։ Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում այդ ինտերնետ ռեսուրսների հասանելիության և դրանցում տեղադրված նյութերի համար, ինչպես նաև նման նյութերի օգտագործման արդյունքում պատճառված ցանկացած վնասի համար։
Տվյալների սահմանային փոխանցում
Եթե Դուք գտնվում եք Հայաստանից դուրս, ապա Հավելվածի օգտագործմամբ պայմանավորված ցանկացած տեղեկություն, այդ թվում՝ անձնական նույնականացման տվյալները, փոխանցվում է Ձեր գտնվելու վայրից Հայաստան։ Սույն Հավելվածից օգտվելով՝ Դուք ուղղակիորեն համաձայնություն եք տալիս Ձեր տվյալների փոխանցմանը Հայաստան։ Սույն Հավելվածում հասանելի կամ ծառայությունների մատուցման ընթացքում հավաքագրված ցանկացած տեղեկատվություն կարող է պահպանվել և մշակվել Հայաստանում կամ ցանկացած այլ երկրում, որտեղ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն, իր հետ փոխկապակցված ընկերությունները կամ ծառայություններ մատուցողները (գործընկերները) ծավալում ենք գործունեություն։
Երեխաների գաղտնիություն
Մենք միտումնավոր չենք հավաքագրում տեղեկատվություն 18 տարեկանից երիտասարդ անձանցից։ Եթե հայտնաբերվի նման տվյալներ, ապա դրանք անմիջապես կջնջվեն, եթե առկա չէ տվյալ անձի ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնությունը։
Օգտագործման համաձայնագիր
Օգտատիրոջ համաձայնագիրը, ինչպես նաև դրա դրույթները, որոնք ներառում են Հավելվածի Գաղտնիության քաղաքականությունը, վերաբերում են Օգտատիրոջ փոխգործակցությանը «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի հետ սույն Հավելվածի միջոցով։ Ձեր կողմից Հավելվածի օգտագործումը նշանակում է, որ Դուք համաձայն եք ներկայացված բոլոր պայմաններին, ինչպես նաև դրանում կատարված բոլոր փոփոխություններին և լրացումներին։ Ընդ որում, «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն վերապահում է բացառիկ իրավունք սույն համաձայնագրում (կանոններում) սեփական հայեցողությամբ կատարել ցանկացած փոփոխություն և (կամ) լրացում ցանկացած ժամանակ` առանց օգտագործողներին (Օգտատերերին) նախնական կամ հաջորդող ծանուցման: Փոփոխությունները հրապարակվելու են Հավելվածում։
Օգտատեր
Հավելվածն օգտագործելիս, որպես Օգտատեր, Դուք իրավունք ունեք օգտվելու «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի կողմից տրամադրվող ապահովագրական ծառայություններից՝ համաձայն «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի հետ Ձեր ապահովագրության պայմանագրի։
Որպես Օգտատեր՝ Դուք հնարավորություն ունեք ստեղծել Հավելվածի օգտահաշիվ («օգտահաշիվ»)։ Ձեր օգտահաշվի գաղտնիության և անվտանգության պահպանությունը, ինչպես նաև դրա միջոցով իրականացվող բոլոր գործողությունների վերահսկումը Ձեր պարտականությունն է։ Հետևաբար, խնդրում ենք ձեռնպահ մնալ Ձեր օգտահաշվի մանրամասները որևէ երրորդ անձի հայտնելուց։ Դուք համաձայնում եք անհապաղ տեղեկացնել «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ին Ձեր օգտահաշվի անվտանգության ցանկացած խախտման վերաբերյալ։
Հեղինակային և հարակից իրավունք
ներ
Սույն Հավելվածի բոլոր նյութերը պաշտպանված են հեղինակային և հարակից իրավունքներով՝ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերով սահմանված կարգով:
Դուք իրավունք չունեք պատճենել, հեռարձակել, տարածել, հրապարակել Հավելվածում տեղադրված նյութերը առանց Ընկերության գրավոր թույլտվության:
Ընկերությունն իրավունք ունի սահմանափակել կամ արգելափակել Օգտատիրոջ մուտքը, եթե նա խախտում է օգտագործման սույն կանոնները կամ վտանգում է Հավելվածի անվտանգությունը։
Երրորդ կողմի ծառայություններ
Սույն Հավելվածի օգտագործումը ենթադրում է տեխնիկական, ծրագրային ապահովում, ծառայությունների և հավելվածների ներգրավում, որոնք չեն մշակվել և չեն վերահսկվում Ընկերության կողմից։ Դրանք ներառում են Ձեր բջջային սարքը, Ձեր ծառայության մատակարարի կողմից տրամադրվող բջջային կապը, Ձեր սարքի օպերացիոն համակարգը, դիտարկիչը, էլեկտրոնային փոստի և կարճ հաղորդագրության (sms) ծրագրերը, հավաքիչը և այլ հավելվածները։ Մենք չենք կարող երաշխավորել երրորդ կողմի կողմից մշակված սարքերի, ծրագրերի, ծառայությունների և հավելվածների անխափան աշխատանքը Հավելվածի հետ, հետևաբար, նշում ենք, որ չենք կրում որևէ պատասխանատվություն առաջացած նման երրորդ կողմի ապարատային, ծրագրային ապահովման, ծառայությունների և հավելվածների հետ ներգրավվածությունից և փոխազդեցությունից։ Ինչպես նաև, տեղեկացնում ենք Ձեզ, որ Հավելվածի օգտագործման արդյունքում երրորդ անձանց կողմից Ձեզ մատուցված ծառայությունների (ինտերնետ ծառայության, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների և այլն) ծախսերի ամբողջական պատասխանատվությունը կրում եք Դուք։
Գովազդներ և երրորդ կողմի ծառայություններ մատուցողներ
Ընկերությունն իրավունք ունի Հավելվածում ցուցադրել գործընկերների և (կամ) այլ երրորդ կողմերի ապրանքներ, ծառայություններ, գովազդներ և այլ առաջարկներ։
Հավելվածում տեղադրված ցանկացած տեղեկատվական կամ գովազդային նյութերը ուղղակիորեն առաջարկվում և տրամադրվում են համապատասխան երրորդ կողմ - ծառայություններ մատուցողի կամ գովազդատուի կողմից։ Հավելվածում հրապարակված նման ապրանքներից և (կամ) ծառայություններից օգտվելը, դրանց համար վճարումներ կատարելը իրականացվում է Ձեր սեփական պատասխանատվության ներքո և Ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն երրորդ կողմ - ծառայություններ մատուցողի կամ գովազդատուի գործողությունների կամ պարտականությունների չկատարման, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած ցանկացած բնույթի կորստի կամ վնասի համար։
Պատասխանատվությունից հրաժարում և սահմանափակում
Դուք գիտակցում և համաձայնում եք, որ Հավելվածի օգտագործումը պարունակում է անխուսափելի ռիսկեր, և Դուք ամբողջությամբ պատասխանատվություն եք կրում դրա հետ կապված որակի, արդյունավետության, ճշգրտության և պահանջվող ռեսուրսների գնահատման համար։ Գործող օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով Հավելվածը և բոլոր նյութերը, տեղեկատվությունը, պրոդուկտները, ծրագրերը և ծառայություններն առաջարկվում են «ինչպես որ կա» և «ինչպես հասանելի է» հիմունքներով՝ առկա թերություններով, եթե այդպիսիք կան և առանց որևէ երաշխիքների։
Սույնով մենք հրաժարվում ենք գործող օրենսդրությամբ թույլատրված բոլոր երաշխիքներից և պայմաններից, որոնք վերաբերում են Հավելվածին և դրանում ներկայացված բոլոր նյութերին, տեղեկատվությանը, պրոդուկտներին, ծրագրերին և ծառայություններին, բացահայտ, ենթադրյալ կամ օրենքով, ներառյալ, բայց չսահմանափակվելով միայն ենթադրյալ երաշխիքների և/կամ առևտրային արժեքների պայմանների, բավարար որակի, որոշակի նպատակին համապատասխանության, ճշգրտության և երրորդ կողմի իրավունքների իրացման և դրանք չխախտելու պայմանով։ Մենք չենք երաշխավորում, որ Հավելվածը կլինի անխափան, թարմացված, անվտանգ կամ անսխալ։
Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ պատահական, հատուկ, անուղղակի կամ հետևանքային վնասների համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով բաց թողնված եկամուտը, տվյալների վնասը կամ կորուստը, տվյալների ստացման կամ փոխանցման անհնարինությունը, բիզնեսի ընդհատումը կամ որևէ այլ առևտրային վնասը կամ կորուստը, որն առաջացել է կամ առնչվում է Հավելվածի օգտագործումից կամ Հավելվածում ներկայացված որևէ նյութի, տեղեկատվության, պրոդուկտների, ծրագրերի և ծառայությունների օգտագործման անհասանելիությունից՝ անկախ որևէ պատճառներից։
Գործողության և գործողության դադարեցման ժամկետ
Սույն Կանոններն ուժի մեջ են մտնում Հավելվածը ներբեռնելուց անմիջապես հետո և գործում են մինչև Ձեր կողմից Հավելվածի օգտագործումը չդադարեցվի կամ հեռացվի։ Սույն Կանոնները չպահպանելը կհանգեցնի Ձեզ տրված ցանկացած իրավունքների ինքնաշխատ հետկանչմանը՝ առանց նախնական ծանուցման։ Ընկերությունը կարող է դադարեցնել Հավելվածի գործունեությունը ցանկացած պահի և ցանկացած պատճառով՝ նախապես ծանուցման պայմանով։ Դադարեցվելուց հետո Հավելվածն օգտագործելու Ձեր թույլտվությունը դադարում է։
Սույն Կանոնների դրույթները, որոնք վերաբերում են պատասխանատվության սահմանափակումներին, կշարունակեն գործել նույնիսկ սույն Կանոնների դադարեցումից հետո և ուժի մեջ կմնան անորոշ ժամանակով։
Վեճերի կարգավորում և կիրառելի օրենսդրություն
Սույն Կանոնները և դրանց հետ կապված ցանկացած գործողություններ պետք է կարգավորվեն և մեկնաբանվեն Ընկերության ներքին իրավական ակտերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Դուք համաձայնում եք, որ մեր կողմից Ձեզ էլեկտրոնային եղանակով ներկայացված ցանկացած ծանուցում, համաձայնագիր կամ այլ հաղորդակցություն համապատասխանում է հաղորդակցման բոլոր իրավական պահանջներին, ներառյալ գրավոր ձևի անհրաժեշտությունը։