Նոյեմբերի 17-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի և «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»ապահովագրականընկերության միջև կնքվեց համագործակցության պայմանագիր:
ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը կարևորում է կրթության դերը մեր ապագայի կերտման գործընթացում։ Մենք վստահ ենք, որ կրթությունը հաջողված կարիերայի հիմքն է և սիրով տալիս ենք հնարավորություն ուսանողներին իրենց տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում՝ աշխատելով ապահովագրության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մեր մասնագետների հետ։
Մեր առաքելությունն է զարգացնել ապահովագրությունը և դրա ընկալումը մեր հասարակության շրջանում, ինչին կարող են նպաստել նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։ ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը ստեղծում է բոլոր պայմանները տաղանդավոր կադրերի կարիերայի համար ապահովագրության ոլորտում։ Եվ ինչպես ասում է մեր կարգախոսը՝ ապագան ապահով է, ապահով է հենց կրթված և ձգտող երիտասարդների շնորհիվ։