«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ անվանմամբ։
Ընկերությունը գործում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2008 թվականի նոյեմբերի 10-ին տրված ԱՊՈ թիվ 0010 «Ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է լայնամասշտաբ ապահովագրական ծառայություններ ՀՀ-ում, ինչպես նաև ամբողջ աշխարհում։
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն մշտապես առաջնորդվում է նորարարական մոտեցումներով: Ընկերությունն անընդհատ բարելավում է ծառայությունների որակը՝ ընդլայնելով ապահովագրական ծրագրերի ցանկը և ձգտում լավագույնը մատուցել իր հաճախորդներին։ Մեր փորձառու մասնագետները հասանելի են 24/7 ռեժիմով՝ երաշխավորելով անհատական մոտեցում և արագ սպասարկում օրվա ցանկացած պահին։
2020 թվականից հաճախորդների սպասարկման բոլոր գործառույթները՝ պայմանագրերի կնքումից մինչև հայտերի կարգավորում, իրականացվում են նաև առցանց եղանակով, ինչը թույլ է տալիս հաճախորդներին սպասարկվել հեռահար։
Ներկայումս Ընկերությունը ՀՀ ամբողջ տարածքում ունի խոշոր գործակալական ցանց։ Ընկերությունը կարևորում է հզոր գործակալական ցանցի առկայությունը և պարբերաբար ներդրումներ է կատարում գործակալների մասնագիտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ` շարունակելով ընդլայնել գործակալների թիվը:
Ընկերությունը համագործակցում է այնպիսի վերաապահովագրական ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Scor SE, American International Group UK Limited, Best Meridian International Insurance Company SPC, Hannover Rueck SE, VIG RE zajišťovna, Polish Reinsurance Company, Lloyd’s Underwriter Syndicate, Borneo Re LTD, ALDAGI Insurance Company JSC, HALYK Insurance company JSC․












