Հաշվիչ
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) Խորհրդի որոշման համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվում են Բյուրոյի կողմից հավանության արժանացած ապահովագրավճարների գնագոյացման մոդելների հիման վրա։
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերության կողմից մշակված մոդելը հիմնված է ապահովադիրների անհատական ռիսկերի գնահատման վրա։
2025թ․-ի հունիսի 3-ից ուժի մեջ են մտնելու ԱՊՊԱ նոր սակագները՝
2025թ․-ի հոկտեմբերի 10-ից Ընկերության կողմից ներկայացվող մոդելը ապահովագրավճարի ձևավորման համար հաշվի է առնելու հետևյալ գործոնները.
- Ապահովադրի գրանցման մարզը
- Ապահովադրի տիպը (ֆիզիկական, իրավաբանական)
- Ապահովադրի տարիքը
- Տրանսպորտային միջոցի տեսակը
- Տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը
- Տրանսպորտային միջոցի մակնիշը
2025թ․-ի հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտնելու ԱՊՊԱ նոր սակագները.
Հիմնական ապահովագրավճարի նվազագույն սահմանաչափը հավասար է առավելագույնին և կազմում է 41,000 դրամ։
Համաձայն նոր մոդելի՝ բազային նվազագույն և առավելագույն արժեքները լինելու են համապատասխանաբար 33,000 ՀՀ դրամ և 102,000 ՀՀ դրամ:
Սահմանված ապահովագրավճարները բազմապատկվում են ապահովագրական ժամկետի կարգավորիչ գործակցով և ապահովադրի Բոնուս-Մալուս դասի գործակցով։ Հաշվիչի օգնությամբ ընտրելով ապահովադրի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները, ապահովագրության ժամանակահատվածը և Բոնուս-Մալուս դասը՝ կստանանք վերջնական ապահովագրավճարը, որն առաջարկում է Ընկերությունը։
2024թ․-ի մայիսի 3-ից, պայմանագրի ժամկետից կախված, կարգավորիչ գործակիցները սահմանվել են հետևյալ կերպ՝
| Ապահովագրության ժամկետ | Կարգավորիչ գործակիցը |
| 11 ամսից մինչև 1 տարի | 1 |
| 10 ամսից մինչև 11 ամիս ներառյալ | 0.95 |
| 9 ամիսց մինչև 10 ամիս ներառյալ | 0.85 |
| 8 ամիսց մինչև 9 ամիս ներառյալ | 0.77 |
| 7 ամսից մինչև 8 ամիս ներառյալ | 0.7 |
| 6 ամսից մինչև 7 ամիս ներառյալ | 0.65 |
| 5 ամսից մինչև 6 ամիս ներառյալ | 0.6 |
| 4 ամսից մինչև 5 ամիս ներառյալ | 0.5 |
| 3 ամսից մինչև 4 ամիս ներառյալ | 0.4 |
| 2 ամսից մինչև 3 ամիս ներառյալ | 0.33 |
| 1 ամսից մինչև 2 ամիս ներառյալ | 0.2 |
| 16 օրից մինչև 1 ամիս ներառյալ | 0.167 |
| 11 օրից մինչև 15 օր ներառյալ | 0.118 |
| 10 օր | 0.095 |
Բոնուս-Մալուս համակարգն ամբողջովին սահմանվում է Բյուրոյի կողմից, և գործակիցներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://appa.am/index.php?al=bonus_malus
Առաջին անգամ ԱՊՊԱ պայմանագիր կնքող ապահովադիրների համար Բոնուս-Մալուս դասը սահմանվում է 10, իսկ գործող պայմանագիր ունեցող ապահովադիրներն իրենց Բոնուս-Մալուս դասը կարող են ճշտել հետևյալ հղմամբ՝ https://aswa.am/bm-class
*Տվյալ գործընթացը այլ ապահովագրական ընկերությունների միջոցով իրականացնելու (պայմաններին ծանոթանալու) համար անցեք հետևյալ հղումով՝ https://aswa.am/self-signing/












