Գույք

Գույք

Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է`

  • Անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պատահարի մասին գրավոր դիմել համապատասխան իրավասու մարմիններին (ներքին գործերի մարմիններ, հակահրդեհային ծառայություն, վթարային ծառայություն, ԱԻՆ ստորաբաժանում և այլն)։
  • Ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, պատահարի մասին հայտնել ապահովագրական ընկերությանը։
  • Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վնասի կանխարգելման և նվազեցման ուղղությամբ։
  • Ապահովագրված գույքը պահպանել (վնասված և չվնասված) այն տեսքով, որում այն հայտնվել է ապահովագրական պատահարի տեղի ունենալուց հետո։ Այն դեպքում, երբ դա հնարավոր չէ, ամրագրել իրադարձության հետ կապված բոլոր վնասները՝ լուսանկարման, տեսաձայնագրման կամ այլ միջոցով։
  • Պատահարի մասին Ապահովագրողին տեղեկացնելուց հետո, 60 աշխատանքային օրվա ընթացքում Ապահովագրողին ներկայացնել գրավոր դիմում՝ հատուցում ստանալու նպատակով։


Թարմացված է` 18.03.25 16:38