ԱՊԿԱ

ԱՊԿԱ

ԱՊԿԱ

Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն

ԱՊԿԱ ծրագիրը տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրություն է։

Ապահովագրական ռիսկեր՝

  • Անձնական վնասներ, որոնք ներառում են Տուժողի առողջությանը պատճառված վնասները և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները), ինչպես նաև Տուժողի մահը,
  • Գույքին պատճառված վնասներ, որոնք ներառում են Տուժողին պատկանող գույքի վնասվածքը կամ ոչնչացումը` բացառությամբ վնաս պատճառող Ավտոտրանսպորտային միջոցին կամ դրա կցորդին (կիսակցորդին) կցված կամ դրանց մեջ (վրա) գտնվող և Տուժողին սեփականության իրավունքով պատկանող գույքի:

Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած 18 տարեկանը լրացած ֆիզիկական անձ։

Ապահովագրության ենթակա են հետևյալ տրանսպորտային միջոցները՝

  • միայն թեթև մարդատար ՏՄ-ները, որոնց թողարկման տարեթիվը սկսվում է 1996 թ.-ից
  • որոնք շահագործվում են միայն՝ անձնական կամ ծառայողական նպատակներով
  • որոնց ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ապահովագրական ընկերությունում

Պայմանագրի գործողության ժամկետ

Ապահովագրության պայմանագիրը կարող է կնքվել՝

  • մինչև 185օր (ներառյալ) ժամկետով
  • 186-ից 366 օր (ներառյալ)

Պայմանագիրը գործում է  ՀՀ տարածքում։

Ապահովագրավճար/Ապահովագրական գումար

Ապահովագրության ժամկետը

Ապահովագրավճար

Ապահովագրական գումար

Ապահովագրության

տարբերակ 1

մինչև 185օր

3․000 ՀՀ դրամ

1․200․000 ՀՀ դրամ

Ապահովագրության

տարբերակ 2

186-ից 366 օր

5․000 ՀՀ դրամ

1․200․000 ՀՀ դրամ

ԱՊԿԱ ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր կամ հաշվառման հայտարարագիր
  • Ապահովադրի փաստաթղթեր (անձնագիր և սոց․ քարտ)
  • Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն

Պատվիրե՛ք «ԱՊԿԱ» պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով կամ այցելելով Ընկերության ցանկացած վաճառքի կետ:


ԱՊԿԱ

Ցամաքային ՏՄ օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պայմաններ սկսած 01.11.2023

Կիրառվող սակագներ



Թարմացված է` 08.01.25 10:25