ՌԵԳՈ – ԱՎՏՈԳԱԶ
Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն
ՌԵԳՈ – ԱՎՏՈԳԱԶԸ նախատեսված է այն տրանսպորտային միջոցների (ՏՄ) համար, որոնցում տեղադրված է գազաբալոնային սարքավորում։ Պայմանագրով ապահովագրվում է տրանսպորտային միջոցը՝ դրանում տեղադրված գազաբալոնային սարքի պայթյունից։
Ապահովագրական ռիսկեր՝
Ապահովագրված ՏՄ-ի կամ նրա մասերի վնասումը կամ ոչնչացումը, որը տեղի է ունեցել տվյալ ՏՄ-ի գազաբալոնային սարքավորման պայթյունի կամ ՏՄ հրդեհվելու հետևանքով։
Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած գործունակ ֆիզիկական կամ իրավաբանական անձ։
Ապահովագրության ենթակա են հետևյալ տրանսպորտային միջոցները՝
- Թեթև մարդատար ավտոմեքենաներ
- Բեռնատար ավտոմեքենաներ
- Միկրոավտոբուս
Պայմանագրի գործողության ժամկետը 3 ամսից մինչև 1 տարի է։
Պայմանագիրը գործում է ՀՀ տարածքում։
Ապահովագրավճար/Ապահովագրական գումար
Ապահովագրության ժամկետը |
Ապահովագրության
տարբերակ 1 |
Ապահովագրության
տարբերակ 2 |
Ապահովագրության
տարբերակ 3 |
|
Ապահովագրավճար |
3 ամիս |
1․000 ՀՀ դրամ | 1․500 ՀՀ դրամ | 2․000 ՀՀ դրամ |
6 ամիս |
1․800 ՀՀ դրամ | 2․500 ՀՀ դրամ | 3․000 ՀՀ դրամ | |
1 տարի |
3․000 ՀՀ դրամ | 4․000 ՀՀ դրամ | 5․000 ՀՀ դրամ | |
Ապահովագրական գումար | 3․000.000 ՀՀ դրամ | 4․000.000 ՀՀ դրամ | 5․000.000 ՀՀ դրամ |
ՌԵԳՈ – ԱՎՏՈԳԱԶ ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
- ՏՄ հաշվառման վկայական
- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն
Պատվիրե՛ք ՌԵԳՈ – ԱՎՏՈԳԱԶ պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով:
Ցամաքային տրանսպորտի ապահովագրության ՌԵԳՈ ավտոգազ ծրագրի համար պայմաններ