ՌԵԳՈ ԵՐԵԽԱ
Դժբախտ պատահարներից ապահովագրություն
Լինել ծնող նշանակում է անընդհատ փորձել պահպանել բալանսը երջանկության և անհանգստության միջև։ Որպես ծնող մենք ցանկանում ենք պաշտպանել մեր երեխային աշխարհի բոլոր վտանգներից։ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը կօգնի պահպանել Ձեր հոգու հանգստությունը՝ իր «ՌԵԳՈ ԵՐԵԽԱ» նոր ապահովագրական պրոդուկտի շնորհիվ։
«ՌԵԳՈ ԵՐԵԽԱ»-ն դժբախտ պատահարներից ապահովագրություն է ամրագրված դրամական հատուցմամբ։
Ապահովագրական ռիսկեր՝
- Մարմնական վնասվածք/խեղում
- I, II, III խմբի հաշմանդամություն
- Մահ
Դժբախտ պատահար է համարվում`
- Պայմանագրով նախատեսված իրադարձությունը, որը տեղի է ունեցել պայմանագրի գործողության ընթացքում և ապահովագրության տարածքում, տեղի է ունեցել փաստացի արտաքին գործոններից, պայմանավորված չէ որևէ հանկարծակի կամ անկանխատեսելի հիվանդությամբ, Ապահովագրված անձի կամքից անկախ իրադարձություն է, որի հետևանքով Ապահովագրված անձը ստացել է հաշմանդամություն կամ մահացել է,
- Բնության տարերային երևույթներ, պայթյուն, այրվածք, ցրտահարություն, ջրահեղձում, էլեկտրական հոսանքի ազդեցություն, շանթահարում, արևահարում, երրորդ անձանց կամ կենդանիների հարձակում, Ապահովագրված անձի կամ նրա վրա որևէ իրի վայր ընկնելը, անսպասելի խեղդամահություն, օտար մարմնի հանկարծակի ընկնելը շնչառական ուղիներ, հանկարծակի սուր թունավորում վնասակար մթերքներով կամ նյութերով (թունավոր բույսերով, քիմիական նյութերով, դեղորայքով, վատորակ սննդամթերքով), ինչպես նաև տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տեղի ունեցած դեպքեր, վթարներ, մեքենաների, մեխանիզմների, արտադրության միջոցների և այլ սարքերի օգտագործում:
- Դժբախտ պատահար է համարվում նաև մարմնի վերջույթների կամ ողնաշարի կտրուկ ֆիզիկական գերլարվածությունը, որի հետևանքով տեղի է ունենում հոդախախտ, մկանների, ջիլերի կամ անոթների մասնակի կամ ամբողջական պատռվածք:
Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած 18 տարեկանը լրացած ֆիզիկական անձ։
Ապահովագրվել կարող են 2-17 տարեկան երեխաները։
Պայմանագրի գործողության ժամկետը 1 տարի է։
Պայմանագիրը գործում է ՀՀ տարածքում։
Ապահովագրավճար/Ապահովագրական գումար
Տարբերակ |
Ապահովագրավճար |
Ապահովագրական գումար |
Տարբերակ 1 | 2․500 ՀՀ դրամ | 300․000 ՀՀ դրամ |
Տարբերակ 2 | 5․000 ՀՀ դրամ | 600․000 ՀՀ դրամ |
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը հոգ կտանի Ձեր բալիկի համար այնպես, ինչպես որ Դուք։
«ՌԵԳՈ ԵՐԵԽԱ» ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
- Ապահովագրվող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթուղթ
- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն
Պատվիրե՛ք «ՌԵԳՈ ԵՐԵԽԱ» պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով։
Դժբախտ պատահարներից ապահովագրության, ներառյալ արդյունաբերական վնասը, պայմաններ