Ճանապարհորդության ապահովագրություն

Ճանապարհորդության ապահովագրություն

Ճանապարհորդության ապահովագրություն

Աջակցության ապահովագրություն

Գործուղումներ, մասնագիտական վերապատրաստում արտերկրում, սեմինարներ և ցուցահանդեսներ․․․ապահովե՛ք Ձեր աշխատակիցների անվտանգ ճամփորդությունը «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի կորպորատիվ ճանապարհորդության ապահովագրության հետ։

Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում մեր կորպորատիվ հաճախորդներին՝ առաջարկելով ճկուն պայմաններ և մրցունակ սակագներ։ Ապահովագրության շնորհիվ Ձեր ընկերությունը խուսափում է ֆինանսական կորուստներից, որոնք կարող են առաջանալ արտերկրում՝ աշխատակցի հիվանդության կամ նրա հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում։

Ապահովագրական ռիսկեր՝
• Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն
• Բժշկական էվակուացում
• Բժշկական հայրենադարձում
• Ուղևորությունից վաղաժամկետ վերադարձ
• Հետաձգված հայրենադարձում
• Հետմահու հայրենադարձում
• Սպասարկող ընկերության հետ կապի ծախսեր
• Երրորդ անձի այցը արտակարգ իրավիճակի դեպքում
• Անչափահաս երեխաների հայրենադարձում

Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած իրավաբանական անձ։

Ապահովագրվել կարող են մինչև 85 տարեկան անձինք։ 

Պայմանագրի գործողության ժամկետը 3-ից մինչև 365 օր է։ 

Պայմանագիրը գործում է ամբողջ աշխարհում, բացի ՀՀ-ից։

Ապահովագրատեսակն  ունի 3 ծրագիր՝ EASY, COMFORT, MULTI։

Ապահովագրավճար/Ապահովագրական գումար

Աղյուսակ 1՝ EASY ԾՐԱԳՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ (Ապահովագրավճար 1 օրվա համար՝ ՀՀ դրամով)

Տարածաշրջան 1 Տարածաշրջան 2 Տարածաշրջան 3
Ապ. Գումար/

Օրերի քանակ

30․000 USD

30․000 EUR

15․000 USD 30․000 USD 30․000 EUR 15․000 USD 30․000 USD/ 30․000 EUR 15․000 USD
3-15 310 220 330 240 370 300
16-30 300 200 310 220 330 280
31-60 280 190 300 200 310 260
61-90 260 170 280 190 300 240
91-180 220 100 260 150 280 200
181-365 220 130 260 150 280 200

 

Աղյուսակ 2՝ MULTI ԾՐԱԳՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ

Ժամկետ Ապահովագրավճար
1 տարվա ընթացքում 30 օր 6․600 ՀՀ դրամ
1 տարվա ընթացքում 90 օր 12․000 ՀՀ դրամ

 

Աղյուսակ 3՝  COMFORT ԾՐԱԳՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ (Ապահովագրավճար 1 օրվա համար՝ ՀՀ դրամով)

Տարածաշրջան 1
Ապ. Գումար/

Օրերի քանակ

30․000 EUR

30․000 USD

3-15 490
16-30 450
31-60 430
61-90 400
91-180 380
181-365 350

Տարածաշրջան 1՝
Եվրոպա` Ալբանիա, Անդորրա, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա,
Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա,
Լեհաստան, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան,
Հունգարիա, Մալթա, Մակեդոնիա, Միացյալ Թագավորություն, Մոնակո, Նիդեռլանդներ,
Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Չեռնոգորիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սան
Մարինո, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա,Ֆրանսիա, Շենգենյան երկրներ։
Աֆրիկա` Ալժիր, Անգոլա, Եգիպտոս, Եթովպիա, Թունիս, Լիբիա, Մադագասկար, Մալի,
Մարրոկո, Կանարյան կղզիներ, Սեյշելյան կղզիներ, Մալդիվներ, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ։
Մերձավոր Արևելք` Իսրայել, Լիբանան, Սիրիա, Թուրքիա, Բահրեյն, Իրան, Եմեն, Քուվեյթ,
Օման, Միացյալ Արաբական Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Հորդանան:

Տարածաշրջան 2՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս, Ղազախստան,
Ղրղզստան, Մոլդովա, Ուզբեկստան, Ուկրաինա, Տաջիկստան, ԱՊՀ երկրներ`բացի ՀՀ-ից։

Տարածաշրջան 3՝ Ամբողջ աշխարհ, բացի ՀՀ-ից։

Առավելություններ

  • Մինչև 500 դոլար փոխհատուցման դեպքում, գումարը փոխանցվում է հաճախորդի հաշվին ընդամենը 1 օրում
  • Մենք տրամադրում ենք հայկական Viber և Telegram հեռախոսահամարներ․ եթե ունեք լեզվի իմացության հետ խնդիրներ, Ձեզ շտապ անհրաժեշտ է բժշկակական օգնություն, ուղիղ կապ եք հաստատում մեզ հետ, և մենք տալիս ենք բոլոր ուղղորդումները։
  • 24/7 հասանելիություն
  • Ճանապարհորդության ապահովագրության պայմանագրի պարզ և արագ կնքում 

Երկար տարիներ մենք աշխատում ենք նաև Հայաստանի հայտնի տուրիստական ընկերությունների հետ՝ փոխշահավետ համագործակցության պայմաններով։

Մենք երաշխավորում ենք ոչ միայն ապահով ճանապարհորդություն, այլ նաև շահավետ համագործակցություն։ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» – Ձեր վստահելի գործընկերը։

Ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Ընկերության վավերապայմաններ
  • Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
  • Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն

Պատվիրե՛ք «ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ» ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով։

Լրացնել հայտը


Մշտական բնակության երկրից դուրս մեկնող անձանց աջակցության պայմաններ

REGO-TRAVEL

Կիրառվող սակագներ



Թարմացված է` 03.02.25 15:56