Առողջության ապահովագրություն

Առողջության ապահովագրություն

Առողջության ապահովագրություն

Հայաաստանում առողջության պահպանման հարցը քաղաքացիների կողմից բավարար ուշադրության չի արժանանում, այդ իսկ պատճառով նկատվում է բազմաթիվ հիվանդությունների երիտասարդացում: «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունը նպատակ ունի մեր ազգաբնակչության շրջանում բարձրացնել առողջության պահպանման գիտակցման  մակարդակը:

Անհրաժեշտություն է առաջանում հասարակության մեջ սերմանել առողջության նկատմամբ հոգատար վերաբերմունք։ Ինչպես գիտենք, հիվանդության կանխարգելումը, ի տարբերություն բուժմանը,  ավելի  հեշտ է և մատչելի։

Հիվանդությունների կանխարգելման լավագույն տարբերակը առողջության ապահովագրությունն է, որի շրջանակներում քաղաքացիներին հնարավորություն է տրվում անցնել բուժզննություն և գտնվել հանրապետության լավագույն մասնագետների հսկողության տակ:

Ապահովագրական ռիսկեր՝

  • Ամբուլատոր ծառայություններ
  • Տարեկան կանխարգելիչ բժշկական զննում
  • Հիվանդանոցային բուժօգնություն
  • Ատամնաբուժություն
  • Դեղորայքի, բժշկական պարագաների և վիրակապական նյութերի ծախսեր և այլն։

Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած իրավաբանական անձ։

Պայմանագրի գործողության ժամկետը 1 տարի է։

Պայմանագիրը գործում է ՀՀ տարածքում։

Առողջության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • Ընկերության վավերապայմաններ
  • Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
  • Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունը առողջության ապահովագրության շրջանակներում համագործակցում է հետևյալ բուժ. հաստատությունների և ատամնաբուժարանների հետ:

Պատվիրե՛ք «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով:

Լրացնել հայտը


Կիրառվող Սակագներ

Առողջության կամավոր ապահովագրության պայմաններ



Թարմացված է` 24.01.25 14:29