ՌԵԳՈ – ՏՈՒՐ
Աջակցության ապահովագրություն
ՌԵԳՈ – ՏՈՒՐ ծրագիրն իրենից ներկայացնում է ՀՀ տարածքում ճանապարհորդության ապահովագրություն: Այն նախատեսված է 5-90 օր ժամկետով ՀՀ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների համար:
Ապահովագրական ռիսկեր՝
Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և տեղափոխում՝
- Շտապ օգնության բրիգադայի ժամանում, անհետաձգելի բուժօգնության տրամադրում կանչի վայրում, հրատապ խորհրդատվության կամ հոսպիտալացման ցուցման դեպքում՝ տեղափոխում հիվանդանոց։
- Ամբուլատոր (արտահիվանդանոցային) բժշկական օգնություն՝ բժշկի կամ բժիշկ մասնագետի ընդհանուր պրակտիկայի խորհրդատվություն, ներարկումներ, անզգայացում, վիրակապում, լաբորատոր և գործիքային աշխտորոշում, առաջնային վիրաբուժական օգնություն։ Եթե Ապահովագրված անձի առողջական վիճակը թույլ չի տալիս ինքնուրույն այցելել բժշկական հաստատություն, ապա Ապահովագրողը կազմակերպում է համապատասխան բժիշկ մասնագետի տնային այց։
- Ստացիոնար (հիվանդանոցային) բժշկական օգնություն՝ Ապահովագրված անձի հրատապ հոսպիտալացում, ստանդարտ հիվանդասենյակ, վերակենդանացման միջոցառումներ՝ առավելագույնը 5 օր, հրատապ վիրահատությունների իրականացում (այն դեպքերում, երբ վիրահատությունը չի կարող հետաձգվել մինչև Ապահովագրված անձի հնարավոր ամենավաղ վերադարձի ամսաթիվը)։
- Դեղամիջոցներ և բժշկական պարագաներ՝ բժշկի կողմից նշանակված և անհետաձգելի բժշկական օգնության համար անհրաժեշտ քանակով, մինչև Ապահովագրված անձի Ապահովագրության տարածքից դուրս գալը և/կամ Ապահովագրության Պայմանագրի ժամկետի ավարտը։
- Վիրակապական պարագաներ, անշարժացնող միջոցներ (գիպս, բանդաժ), մետաղական կոնստրուկցիաներ և այլն։
- Շտապ ատամնաբուժական օգնություն՝ սուր ատամնացավի առաջացման դեպքերում՝ ատամի հեռացում, թարախակույտի բացում, անզգայացում, ռենտգեն հետազոտություն՝ 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամի սահմաններում՝ ողջ Պայմանագրի գործողության ընթացքում։
Բժշկական աջակցում՝
- 24 ժամյա հայախոս, անգլիախոս և ռուսախոս բժիշկ-խորհրդատուի աջակցություն հեռախոսով։
Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած 18 տարեկանը լրացած ֆիզիկական անձ։
Ապահովագրվել կարող են 1-75 տարեկան ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք։
Պայմանագրի գործողության ժամկետը 5-90 օր է։
Պայմանագիրը գործում է ՀՀ տարածքում։
Ապահովագրավճար/Ապահովագրական գումար
Գործողության ժամկետ | Ապահովագրավճար | Ապահովագրական գումար |
5 օր |
4․500 ՀՀ դրամ |
3․000․000 ՀՀ դրամ |
6-90 օր |
4․500 ՀՀ դրամ + 6-րդ օրվանից սկսած +300 ՀՀ դրամ յուրաքանչյուր օրվա համար |
ՌԵԳՈ – ՏՈՒՐ ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
- Ապահովագրված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ծննդյան վկայական), եթե Ապահովադրից տարբերվում
- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն
Պատվիրե՛ք «ՌԵԳՈ – ՏՈՒՐ» պայմանագիրը՝ զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով:
ՀՀ-ում ճանապարհորդության մեջ գտնվող անձանց աջակցության ապահովագրության պայմաններ