Պատասխանատվության ապահովագրություն

Պատասխանատվության ապահովագրություն

Պատասխանատվության ապահովագրություն

Ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի կապված է երրորդ անձանց գույքային կամ անձնական վնաս պատճառելու ռիսկի հետ: Պատճառված վնասի ֆինանսական արտահայտությունը կարող է շատ բարձր լինել: «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունն առաջարկում է ձեռք բերել պատասխանատվության ապահովագրության պայմանագիր, որը Ձեզ կպաշտպանի նմանատիպ անկանխատեսելի ծախսերից:

Պատասխանատվության ապահովագրությունը ենթադրում է մասնագիտական և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելիս երրորդ անձանց նկատմամբ Ձեր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը:

Պատասխանատվության ապահովագրությունն իր մեջ ներառում է՝

  • Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն
  • Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն
  • Գնահատողների և փորձագետների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն,
  • Մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն,
  • Երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրություն

Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ։

Պայմանագրի գործողության ժամկետը 1 տարի է։

Պայմանագիրը գործում է ՀՀ տարածքում, ընդհանուր պատասխանատվությունն ու մասնագիտական պատասխանատվությունը կարող են գործել նաև ամբողջ աշխարհում։

Ապահովագրավճար

Պատասխանատվության ապահովագրության ապահովագրավճարը որոշվում է ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրական սակագին կիրառելու միջոցով:

Ապահովագրական գումար

Ապահովագրական գումարը որոշվում է Ապահովադրի ցանկությամբ։

Պատասխանատվության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Ընկերության վավերապայմանները
  • Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն

Պատվիրե՛ք  «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ» ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով:

Լրացնել հայտը


Կիրառվող Սակագներ

Ընդհանուր պատասխանատվության ապահովագրության պայմաններ

Գույքին հասցված վնասների գնահատողների և փորձագետների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմաններ

Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմաններ

Ապրանքների, աշխատանքերի, ծառայությունների թերությունների հետևանքով պատճառած վնասների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պայմաններ



Թարմացված է` 24.01.25 14:31