ԱՊՊԱ

ԱՊՊԱ

ԱՊՊԱ

Ի՞նչ է ԱՊՊԱ–ն

ԱՊՊԱ–ն ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրություն է, որը երաշխավորում է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով երրորդ անձանց կյանքին և (կամ) գույքին պատճառված վնասների փոխհատուցումը։

Ո՞ւմ համար է պարտադիր ԱՊՊԱ պայմանագիրը

ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր է ՀՀ տարածքում հաշվառված և (կամ) ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող բոլոր ավտոտրանսպորտային միջոցների համար։

Բացառություն են կազմում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տրանսպորտային միջոցները։

ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • Ընկերության վավերապայմաններ
  • ՏՄ հաշվառման վկայագիր
  • Վարձակալության դեպքում՝ վարձակալության պայմանագիր
  • Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն

Ո՞վ կարող է կնքել ԱՊՊԱ պայմանագիր

  • ՏՄ սեփականատերերը,
  • Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր ունենալու դեպքում՝ վարձակալները,
  • ՏՄ ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծող անձինք՝ անկախ ՏՄ սեփականատեր լինելու հանգամանքից։

Որքա՞ն է կազմում ԱՊՊԱ ծածկույթը
ԱՊՊԱ պայմանագրով հատուցման առավելագույն չափը կազմում է՝

  • Անձնական վնասների դեպքում` մեկ ապահովագրական պատահարի համար 33,000,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր տուժողի համար` 3,300,000 ՀՀ դրամ,
  • Գույքային վնասների դեպքում` մեկ ապահովագրական պատահարի համար 18,000,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր տուժողի համար` 1,800,000 ՀՀ դրամ։

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) Խորհրդի որոշման համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Բյուրոյի կողմից հավանության արժանացած ապահովագրավճարների գնագոյացման մոդելների հիման վրա։

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից մշակված մոդելը հիմնված է ապահովադիրների անհատական ռիսկերի գնահատման վրա։

2024թ․-ի նոյեմբերի 12-ից Ընկերության կողմից ներկայացվող մոդելը ապահովագրավճարի ձևավորման համար հաշվի է առնելու հետևյալ գործոնները.

  • Ապահովադրի գրանցման մարզը
  • Ապահովադրի տիպը (ֆիզիկական, իրավաբանական)
  • Ապահովադրի տարիքը
  • Տրանսպորտային միջոցի տեսակը
  • Տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը
  • Տրանսպորտային միջոցի մակնիշը
  • Տրանսպորտային միջոցի շահագործման ինտենսիվություն

2024թ․-ի նոյեմբերի 12-ից ուժի մեջ են մտելու ԱՊՊԱ նոր սակագները.

Հիմնական ապահովագրավճարի նվազագույն սահմանաչափը հավասար է առավելագույնին և կազմում է 41,000 դրամ։

Համաձայն նոր մոդելի՝ Երևան քաղաքում բազային Ֆիզիկական անձ ապահովադիրներով ԱՊՊԱ ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն արժեքները լինելու են համապատասխանաբար 51,000 ՀՀ դրամ և 67,000 ՀՀ դրամ:

Մարզերի համար բազային Ֆիզիկական անձ ապահովադիրներով ԱՊՊԱ ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն արժեքները լինելու են՝

Մարզ Բազային նվազագույն Բազային առավելագույն
Արագածոտն 39,000 47,000
Շիրակ 39,000 46,000
Արարատ 41,000 47,000
Արմավիր 41,000 46,000
Գեղարքունիք 43,000 47,000
Լոռի 35,000 42,000
Կոտայք 45,000 51,000
Սյունիք 38,000 44,000
Վայոց Ձոր 36,000 44,000
Տավուշ 35,000 40,000
Արցախ 55,000 63,000

Սահմանված ապահովագրավճարները բազմապատկվում են ապահովագրական ժամկետի կարգավորիչ գործակցով և ապահովադրի Բոնուս-Մալուս դասի գործակցով։ Հաշվիչի օգնությամբ ընտրելով ապահովադրի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները, ապահովագրության ժամանակահատվածը և Բոնուս-Մալուս դասը՝ կստանանք վերջնական ապահովագրավճարը, որն առաջարկում է Ընկերությունը։

2024թ․-ի մայիսի 3-ից, պայմանագրի ժամկետից կախված, կարգավորիչ գործակիցները  սահմանվել են հետևյալ կերպ՝

Ապահովագրության ժամկետ Կարգավորիչ գործակիցը
11 ամսից մինչև 1 տարի 1
10 ամսից մինչև 11 ամիս ներառյալ 0.95
9 ամիսց մինչև 10 ամիս ներառյալ 0.85
8 ամիսց մինչև 9 ամիս ներառյալ 0.77
7 ամսից մինչև 8 ամիս ներառյալ 0.7
6 ամսից մինչև 7 ամիս ներառյալ 0.65
5 ամսից մինչև 6 ամիս ներառյալ 0.6
4 ամսից մինչև 5 ամիս ներառյալ 0.5
3 ամսից մինչև 4 ամիս ներառյալ 0.4
2 ամսից մինչև 3 ամիս ներառյալ 0.33
1 ամսից մինչև 2 ամիս ներառյալ 0.2
16 օրից մինչև 1 ամիս ներառյալ 0.167
11 օրից մինչև 15 օր ներառյալ 0.118
10 օր 0.095

Առցանց կնքելու դեպքում հնարավոր է արժեքից խնայել 5%:

Բոնուս-Մալուս համակարգն ամբողջովին սահմանվում է Բյուրոյի կողմից, և գործակիցներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://appa.am/index.php?al=bonus_malus

Առաջին անգամ ԱՊՊԱ պայմանագիր կնքող ապահովադիրների համար Բոնուս-Մալուս դասը սահմանվում է 10, իսկ գործող պայմանագիր ունեցող ապահովադիրներն իրենց Բոնուս-Մալուս դասը կարող են ճշտել հետևյալ հղմամբ՝ https://aswa.am/bm-class

Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է՝

  • Ապահովագրական պատահարի վերաբերյալ անմիջապես տեղեկացնել ապահովագրական ընկերությանը՝ զանգահարելով 060 50 57 57 շուրջօրյա հեռախոսահամարով։
  • Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում, մինչ ապահովագրական ընկերության ներկայացուցչի և իրավասու մարմինների ժամանումը, չտեղաշարժել տրանսպորտային միջոցը կամ տեղաշարժել ապահովագրական ընկերության ներկայացուցչի թույլատվությամբ և իրավասու մարմինների պահանջով։
  • Չլքել ԱՊՊԱ պատահարի վայրը։
  • Միացնել մեքենայի վթարային լուսային ազդանշանը։
  • Եթե կան տուժածներ, ցույց տալ առաջնային բժշկական օգնություն։

Ի՞նչ անել, եթե համաձայն չեք որոշման հետ

Պատահարի առաջացման պատճառների վերաբերյալ առաջնային փորձաքննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում, կարող եք բողոքարկել որոշումը՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում դիմելով լրացուցիչ փորձաքննության (անվճար) ապահովագրական ընկերություն կամ 5 աշխատանքային օրերի ընթացքում դիմել կրկնակի փորձաքննության, որը վճարովի ծառայություն է։ Ծառայության արժեքը կազմում է 20000 դրամ։

Կրկնակի փորձաքննությունների կազմակերպման կարգը և ժամկետները

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից կրկնակի փորձաքննությունների կազմակերպման կարգը և ժամկետները նշող ուղեցույցով սահմանված վճարումները պետք է կատարել «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ -ի 24100024283415 («Յունիբանկ» ԲԲԸ) հաշվեհամարին։ Անհրաժեշտ է նաև, որ շահառու դաշտում նշված լինի «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ, իսկ մեկնաբանություններ դաշտում՝ վճարման նպատակն ու ՏՄ պետհամարանիշը։

Գնել օնլայն →

Լրացնել հայտը

Պատվիրեք ԱՊՊԱ պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով:


ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ

Համաձայնեցված հայտարարագիր

ԱՊՊԱ հատուցման գործընթացի ուղեցույց

ԱՊՊԱ պայմանագրի դադարեցման դիմումի ձև

Անձնական վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում

Կրկնակի փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ դիմում

Լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ դիմում

Գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում

Ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու դիմում

Ապահովագրական պատմության վերանայման վերաբերյալ դիմում

Ապահովագրական պատմությունը և(կամ) բոնուս-մալուս դասի հաշվարկը բողոքարկելու վերաբերյալ դիմում

Գույքի վերանորոգման տարբերակ ընտրելու մասին դիմում

Վնասված գույքի առանձնացված գնահատում իրականացնելու վերաբերյալ դիմում

Կրկնակի (լրացուցիչ) փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու վերաբերյալ դիմում

Հայտարարություն տեղեկատվության ճշգրտման վերաբերյալ



Թարմացված է` 01.11.24 11:43