Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրություն
Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրությունը հանդիսանում է շինարարության ոլորտում ապահովագրության տեսակներից մեկը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շինմոնտաժային աշխատանքները ուղեկցվում են բազմաթիվ ֆինանսական ռիսկերով` շինհրապարակում գտնվող գույքի կորստից մինչ ամբողջ շինության փլուզում:
Հաշվի առնելով այս հանգամանքը` «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունն առաջարկում է ձեռք բերել շինմոնտաժային աշխատանքների ապահովագրության պայմանագիր, որի շնորհիվ կփոխհատուցվեն չնախատեսված ֆինանսական վնասները:
Ապահովագրական ռիսկեր
Շինմոնտաժային աշխատանքները կարելի է ապահովագրել համակարգային ձևով՝ «բոլոր ռիսկերց» ապահովագրության սկզբունքով (All Risks):
Ապահովագրության օբյեկտ
- Շինարարության ընթացք
- Մոնտաժման պարագաներ
- Շինարարության տարածքում գտնվող գույքը, որը պատկանում է Կատարողին, Պատվիրատուին, Կապալառուին կամ այլ փոխկապակցված անձանց
- Շինարարական տեխնիկա
- Ժամանակավոր կառույցներ և շինարարության տարածքում գտնվող այլ սարքավորումներ
- Նյութեր, որոնք պահպանվում են շինարարության տարածքից դուրս
Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած իրավաբանական անձ։
Պայմանագրի գործողության ժամկետը 1 տարի է։
Ապահովագրական գումար
Շինարարական տեխնիկայի դեպքում ապահովագրական գումարը հաշվարկվում է իրական արժեքի չափով, իսկ շինարարության դեպքում՝ նախագծի արժեքի չափով կամ նախագծի արժեքի 110 %-ի չափով։
Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Ընկերության վավերապայմաններ
- ԿԱՊԱԼԻ պայմանագիր
- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն
Պատվիրե՛ք «ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ» ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով:
Շինարարական և մասնագիտացված տեխնիկայի ապահովագրության պայմաններ