ԿԱՍԿՈ
Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն
Ավտոմեքենայի գնումը շատ հաճելի և սպասված իրադարձություն է, որն իր հետ բերում է նոր հնարավորություններ և կյանքը լցնում նոր գույներով, բայց ցավոք ժամանակակից կյանքը լի է բազմաթիվ վտանգներով` մեքենայի գողությունից մինչև տարաբնույթ պատահարներ, որում մեկ այլ վարորդի մեղավորության պատճառով կարող է հայտնվել նույնիսկ ամենափորձառու վարորդը:
Ավտոմեքենաների ապահովագրությունը Ձեզ կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ: Չէ՞ որ ցանկացած վերանորոգում շատ ավելի մեծ գումար կկազմի, քան մեկ տարվա ապահովագրավճարը:
Ապահովագրական ռիսկեր՝
- ՃՏՊ
- Հրդեհ, պայթյուն, կայծակի հարված
- Թռչող առարկաների վայր ընկնում
- Տարերային աղետներ
- Բախում, հարված
- Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ
- Գողություն/առևանգում
Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած իրավաբանական անձ։
Ապահովագրման ենթակա են 2006 թվականի և դրանից հետո արտադրված տրանսպորտային միջոցները։
Պայմանագրի գործողության ժամկետը 1 տարի է։
Պայմանագիրը գործում է հետևյալ տարածքներում՝
- ՀՀ
- Վրաստան
- ԱՊՀ
- Եվրոպա
Ապահովագրավճարը կախված է հետևյալ գործոններից՝
- Շուկայական արժեք
- Մեքենայի մակնիշ/մոդել/տարեթիվ
- Վարորդի տարիք/ԲՄ դաս/վարորդական փորձ/վարորդների քանակ
- Պայմանագրի գործողության տարածք
Ապահովագրական գումար
- Տրանսպորտային միջոցի շուկայական արժեք
Ոչ պայմանական չհատուցվող գումար (ֆրանշիզա)
Առաջարկվում է 3 տարբերակ
- Ապահովագրական գումարի 1%-ի չափով
- Ապահովագրական գումարի 0.5%-ի չափով
- Առանց չհատուցվող գումարի
ԿԱՍԿՈ պայմանագիրը կարող է ներառել նաև`
- Ավտոմեքենայի նստատեղերի քանակով դժբախտ պատահարներից ապահովագրություն,
- Ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության` երրորդ անձանց կյանքին, առողջությանը և գույքին հասցված վնասի ապահովագրություն։
ԿԱՍԿՈ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Ընկերության վավերապայմաններ
- Լիազորված վարորդի անձը հաստատող փաստաթուղթ և վարորդական վկայական
- ՏՄ հաշվառման վկայագիր
- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն
Պատվիրե՛ք «ԿԱՍԿՈ» պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով:
Ցամաքային ՏՄ օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պայմաններ սկսած 01.11.2023