ՌԵԳՈ – ԱՌՈՂՋ ԸՆՏԱՆԻՔ
Առողջության ապահովագրություն
Ընտանիքն ամենամեծ արժեքն է յուրաքանչյուր մարդու կյանքում։ Ահա թե ինչու է կարևոր մշտապես հոգ տանել մեր և մեր ընտանիքի անդամների առողջության մասին։
Ապահովե՛ք Ձեր ընտանիքի անվտանգությունը «ՌԵԳՈ – ԱՌՈՂՋ ԸՆՏԱՆԻՔ» բժշկական ապահովագրության հետ։
Ապահովագրական ռիսկեր՝
- Շտապ բժշկական օգնություն և բժշկական տեղափոխում
- Բազային հիվանդանոցային բժշկական օգնություն
- Սրտային վիրաբուժություն, ներանոթային միջամտություններ
- Քրոնիկ հիվանդություններ
- Ուռուցքաբանություն
- Տարեկան կանխարգելիչ բժշկական զննում
- Դեղամիջոցներ, բժշկական պարագաներ
- Ատամնաբուժություն
- Հղիության վարում և ծննդօգնություն
- Բուժում արտասահմանում
- Ամբուլատոր (արտահիվանդանոցային) բժշկական օգնություն
- Տնային պայմաններում բուժօգնության տրամադրում
- Այլ հիվանդանոցային ծախսեր
Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած 18 տարեկանը լրացած ֆիզիկական անձ։
Ապահովագրվել կարող են նվազագույնը 2 անձ՝ Ապահովադիրը և վերջինիս 18-65 տարեկան ամուսինը/կինը, ինչպես նաև 1-17 տարեկան երեխաները։
Պայմանագրի գործողության ժամկետը 1 տարի է։
Պայմանագիրը գործում է ՀՀ տարածքում։
Ապահովագրավճարը յուրաքանչյուր անձի համար․ ամուսինների համար՝ 200․000 ՀՀ դրամ (տարեկան), երեխաների համար՝ 160․000 ՀՀ դրամ (տարեկան)։
Ապահովագրական գումարը յուրաքանչյուր անձի համար կազմում է 3․000․000 ՀՀ դրամ։
«ՌԵԳՈ – ԱՌՈՂՋ ԸՆՏԱՆԻՔ»-ի հետ Դուք կարող եք վստահ լինել, որ կյանքի ցանկացած իրավիճակում Ձեր ընտանիքը պաշտպանված է, և չանհանգստանալ այն ֆինանսական դժվարությունների համար, որոնք առաջանում են հիվանդության կամ դժբախտ պատահարի դեպքում։
Պաշտպանե՛ք Ձեր ապագան հենց այսօր։
«ՌԵԳՈ – ԱՌՈՂՋ ԸՆՏԱՆԻՔ» ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
- Ամուսնությունը հաստատող փաստաթուղթ
- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունը առողջության ապահովագրության շրջանակներում համագործակցում է հետևյալ բուժ. հաստատությունների և ատամնաբուժարանների հետ:
Պատվիրե՛ք «ՌԵԳՈ – ԱՌՈՂՋ ԸՆՏԱՆԻՔ» պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով: