Գույքի ապահովագրություն
ՀՐԴԵՀԻՑ, ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԵՎ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑՎԱԾ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուրն էլ ցանկանում է պահպանել այն գույքը, որն իր տնօրինմանն է անցել ժառանգաբար կամ որը նա ձեռք է բերել բազմաթիվ դժվարություններով: Այդ իսկ պատճառով քաղաքացիներն իրենց գույքի անվտանգության համար նախաձեռնում են որոշակի միջոցառումներ, ինչպես օրինակ` տեսախցիկների տեղադրում, հակահրդեհային համակարգի տեղադրում և այլն: Սակայն լինում են դեպքեր, երբ նույնիսկ լավագույն անվտանգության համակարգը չի կարողանում ապահովել գույքը վնասումից: «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունը Ձեզ է առաջարկում ամբողջ աշխարհում լայն տարածում գտած գույքի ապահովագրության փաթեթներ, որոնք հնարավորություն կտան տարեկան փոքր ապահովագրավճարի դիմաց ծածկել այն ֆինանսական ծախսերը, որոնք առաջանում են պատահարի արդյունքում:
Գույքի ապահովագրությունը հնարավորություն է տալիս ապահովագրել Ձեզ պատկանող գույքը (բնակարան, գործարան, առանձնատուն, առևտրային շենքեր և այլն) տարաբնույթ ռիսկերից, մասնավորապես` հրդեհ, երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ, կայծակ և այլն: Գույքի ապահովագրության շնորհիվ Դուք հնարավորություն եք ստանում ծածկել այն բոլոր ֆինանսական ծախսերը, որոնք առաջանում են ապահովագրական պատահարի հետևանքով:
Գույքի ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
- Սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ
- Սեփականության վկայական
- Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման փաստաթուղթ (գնահատումը կարող է իրականացվել նաև ընկերության կողմից)
- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն
Պատվիրե՛ք ԳՈՒՅՔԻ ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով: