ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ

ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ

ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ

Ձեր բիզնեսը Ձեր հաճախորդների համար ուրախության, առողջության և ակտիվ ապրելակերպի աղբյուր է, սակայն նույնիսկ ճշգրտորեն պլանավորված գործողություններում միշտ առկա է ռիսկի որոշակի մակարդակ:

«ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ»-ը առաջարկում է մարզասրահներին, արշավական խմբերին, ակտիվ հանգիստ կազմակերպող ընկերություններին պաշտպանել  իրենց հաճախորդներին դժբախտ պատահարներից:

Նույնիսկ սիրողական սպորտով զբաղվելիս, մարզումների ժամանակ կա վնասվածք ստանալու վտանգ։

«ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ» ապահովագրությունը կօգնի ծածկել դժբախտ պատահարի հետևանքով առաջացած բժշկական օգնության, բուժման և վերականգնման ծախսերը:

Ակտիվ հանգստի հետ առաջարկելով նաև ապահովագրություն՝ Դուք ցույց եք տալիս Ձեր հոգատարությունն ու պատասխանատվությունը Ձեր հաճախորդների նկատմամբ, ինչով ամրապնդում եք վստահությունն ու հավատարմությունը Ձեր բրենդի հանդեպ։

Ապահովադիր կարող է լինել ցանկացած իրավաբանական անձ։

Ապահովագրվել կարող է ցանկացած 18-65 տարեկան ֆիզիկական անձ։

Պայմանագրի գործողության ժամկետը 2 օրից մինչև 1 տարի։

Ապահովագրավճար

Ժամկետ Ապահովագրավճար
2-6 օր օրական 500 դրամ
7-9 օր օրական 450 դրամ
10 օր 3,700 ՀՀ դրամ
1 ամիս 9,600 ՀՀ դրամ
3 ամիս 16,000 ՀՀ դրամ
6 ամիս 22,400 ՀՀ դրամ
1 տարի 32,000 ՀՀ դրամ

Ապահովագրական ծածկույթը կազմում է 1,000,000 ՀՀ դրամ։

Ապահովագրական ռիսկերն են՝ մարմնական վնասվածքներ, կոտրվածքներ, բնության տարերային երևույթներ, պայթյուն, այրվածք, ցրտահարություն, ջրահեղձում, էլեկտրական հոսանքի ազդեցություն, շանթահարում, արևահարում, երրորդ անձանց կամ կենդանիների հարձակում, Ապահովագրված անձի կամ նրա վրա որևէ իրի վայր ընկնելը, անսպասելի խեղդամահություն, օտար մարմնի հանկարծակի ընկնելը շնչառական ուղիներ, հանկարծակի սուր թունավորում վնասակար մթերքներով կամ նյութերով (թունավոր բույսերով, քիմիական նյութերով, դեղորայքով, վատորակ սննդամթերքով), ինչպես նաև տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տեղի ունեցած դեպքեր, վթարներ, մեքենաների, մեխանիզմների, արտադրության միջոցների և այլ սարքերի օգտագործում, մարմնի վերջույթների կամ ողնաշարի կտրուկ ֆիզիկական գերլարվածությունը, որի հետևանքով տեղի է ունենում հոդախախտ, մկանների, ջիլերի կամ անոթների մասնակի կամ ամբողջական պատռվածք, I, II, III խմբի հաշմանդամություն, մահ։

Ապահովեք Ձե՛ր հաճախորդների անվտանգությունը «ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ» ապահովագրական պրոդուկտի շնորհիվ։

«ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ» ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • Ընկերության վավերապայմաններ
  • Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
  • Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն

Պատվիրե՛ք «ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ» պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով։

Լրացնել հայտը


ՌԵԳՈ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ

Կիրառվող սակագներ



Թարմացված է` 24.10.24 17:53