ՌԵԳՈ ՊՐՈՖ

ՌԵԳՈ ՊՐՈՖ

ՌԵԳՈ ՊՐՈՖ

Առողջության ապահովագրություն

Առողջությունը մարդու ֆիզիկական և մտավոր ակտիվությունը պահպանող գլխավոր գործոնն է, ուստի շատ կարևոր է հոգ տանել դրա մասին։ Առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցը բժշկական ապահովագրությունն է, որը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ ֆինանսական հնարավորություններից։

Կարևորելով մեր ազգաբնակչության առողջական վիճակը՝ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը առաջարկում է ավելի մատչելի՝ «ՌԵԳՈ ՊՐՈՖ» բժշկական ապահովագրությունը։

Ապահովագրական ռիսկեր՝

  • Տարեկան կանխարգելիչ բժշկական զննում
  • Ատամնաբուժություն
  • Դժբախտ պատահարի հետևանքով առաջացած վնասվածքների ամբուլատոր (արտահիվանդանոցային) բժշկական օգնություն
  • Դեղամիջոցներ, բժշկական պարագաներ` դժբախտ պատահարի արդյունքում

Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած 18 տարեկանը լրացած ֆիզիկական անձ։

Ապահովագրվել կարող են 1-75 տարեկան ֆիզիկական անձինք։

Պայմանագրի գործողության ժամկետը 1 տարի է։

Պայմանագիրը գործում է ՀՀ տարածքում։

Ապահովագրավճարը 50․000 ՀՀ դրամ է (տարեկան)։

Ապահովագրական գումարը կազմում է 1․000․000 ՀՀ դրամ։

«ՌԵԳՈ ՊՐՈՖ» ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
  • Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունը առողջության ապահովագրության շրջանակներում համագործակցում է հետևյալ բուժ. հաստատությունների և ատամնաբուժարանների հետ:

Պատվիրե՛ք «ՌԵԳՈ ՊՐՈՖ» պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով:

Լրացնել հայտը


ՌԵԳՈ ՊՐՈՖ

Առողջության կամավոր ապահովագրության պայմաններ

Կիրառվող սակագներ



Թարմացված է` 04.02.26 10:52