«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է գույքային ապահովագրության տեսակներով պրոդուկտ մենեջեր:
Աշխատանքային պարտականություններ․
- Ապահովագրական շուկայի ուսումնասիրություն՝ պոտենցիալ պահանջարկի և շուկայի հավանական հատվածների համեմատական վերլուծություն, ինչպես նաև հիմնական մրցակիցների համանման պրոդուկտների վերլուծություն։
- Նոր ապահովագրական պրոդուկտների մշակում և պրոդուկտների ներդրում համակարգ և կնքման գործընթացի ավտոմատացում՝
- Տվյալների ուսումնասիրություն ու վերլուծություն,
- Պրոդուկտի սակագնի հաշվարկ, ռիսկերի և պայմանների մշակում,
- Պրոդուկտի տեխնիկական բնութագրի կազմում,
- Տեխնիկական առաջադրանքի կազմում ՏՏ բաժնի և Լայթ MS համակարգի համար։
- Գործող պրոդուկտների փոփոխություն/բարելավում/ակցիաներ ելնելով արդյունքներից (վնասաբերություն, վաճառքներ, խնդիրներ պրոդուկտում)։
- Պրոդուկտների հետ կապված աջակցություն/առաջացող հարցերի պարզաբանում, իրազեկում հաստատված, ներդրված և փոփոխված պրոդուկտների վերաբերյալ համապատասխան ստորաբաժանումներին։
- Պրոդուկտների պարբերաբար մոնիթորինգ, խնդիրների բացահայտում և շահագրգիռ կողմերին տեղեկացում։
Անհրաժեշտ կրթություն, իրազեկում, որակավորում և մասնագիտական փորձ.
- Բարձրագույն կրթություն,
- Ապահովագրական գործի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ցանկալի է ֆինանսական ոլորտում առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
Անհրաժեշտ հմտություններ.
- Նախաձեռնողականություն և պարտաճանաչություն,
- Վերլուծելու ունակություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն․
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են անցնել հղումով, լրացնել հայտադիմումը և կցել հայերեն ինքնակենսագրականը (CV)։
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է Կոորդինացիոն կենտրոնի օպերատոր:
Աշխատանքային պարտականություններ․
- Պատասխանել հաճախորդների մուտքային զանգերին և անհրաժեշտության դեպքում կատարել ելքային զանգեր,
- Ընդունել և գրանցել հայտեր, ապա հայտը փոխանցել համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին,
- Բացահայտել հաճախորդի պահանջմունքները, պատշաճ և գրագետ կերպով տրամադրել համապատասխան խորհրդատվություն, կամ փոխանցել համապատասխան բաժին,
- Լուծել հաճախորդների խնդիրները կազմակերպության ընթացակարգերի համաձայն,
- Հաճախորդներին տրամադրել Ընկերության ծառայությունների մասին ամբողջական տեղեկություն,
- Կատարել այլ առաջադրանքներ ըստ անհրաժեշտության։
Անհրաժեշտ հմտություններ.
- բարձրագույն կրթություն
- 1+ տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում
- հաճախորդների կարիքների ճիշտ բացահայտման և լուծումներ առաջարկելու, կիրթ և գրագետ բանակցություններ վարելու գերազանց հմտություններ
- մտքերը գրագետ և հստակ արտահայտելու կարողություն
- բարդ իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն
- լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն)
- համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են անցնել հղումով, լրացնել հայտադիմումը և կցել հայերեն ինքնակենսագրականը (CV)։
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է Անձնակազմի կառավարման բաժնի մասնագետ:
Աշխատանքային պարտականություններ․
- Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր, վարել աշխատակիցների անձնական գործերը և կադրային փաստաթղթաշրջանառությունը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների։
- Իրականացնել նոր աշխատակիցների հավաքագրման գործընթացը կիրառելով հավաքագրման տարբեր գործիքներ։
- Պատրաստել նոր ընդունվող աշխատակիցների փաթեթները։
- Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը։
- Մասնակցել Անձնակազմի կառավարման բաժնի կողմից իրականացվող տարբեր նախագծերին և կազմակերպչական գործընթացներին:
Անհրաժեշտ կրթություն, իրազեկում, որակավորում և մասնագիտական փորձ.
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ մարդկային ռեսուրսների կառավարման կամ իրավագիտության ոլորտում),
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացություն,
- Ապահովագրական գործի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
Անհրաժեշտ հմտություններ.
- Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն, կազմակերպչական հմտություններ և թիմային աշխատանքի կարողություն,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն․
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն․
- Գործնական շփման էթիկա,
- Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են անցնել հղումով, լրացնել հայտադիմումը և կցել հայերեն ինքնակենսագրականը (CV)։
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է Բժիշկ-փորձագետների բաժնի ղեկավար:
Աշխատանքային պարտականություններ․
- Վերահսկել և կոորդինացնել Բժիշկ-փորձագետների բաժնի աշխատակիցների աշխատանքը և տալ ցուցումներ, հանձնարարականներ և իրականցանել այլ գործառույթներ իր իրավասության սահմաններում։
- Ապահովել սահմանված կարգով առողջության ապահովագրության պայմանագրերով ապահովագրված անձանց հայտերի սպասարկման կազմակերպում։
- Տրամադրել մասնագիտական կարծիք Ընկերությանն ուղղված դիմում-բողոքների և պատասխանների պատրաստման համար։
- Ապահովել ԱՊՊԱ անձնական վնասների վերաբերյալ հայտերի սպասարկումը, բժշկական կենտրոններին հաստատումների գործընթացը, իրականացնել հաշիվ-ապրանքագրերի ճշգրտումները, կազմել բժշկական որոշումները:
- Կայացնել որոշումներ առողջության ապահովագրության պայմանագրերով ապահովագրված անձանց հայտերի վերաբերյալ։
- Ներկայացնել առաջարկություններ իր անմիջական ղեկավարին՝ ուղղված աշխատանքների որակի բարելավմանը։
Անհրաժեշտ հմտություններ.
- Բժշկական բարձրագույն կրթություն,
- Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ առողջապահական ոլորտում, ցանկալի է ղեկավար պաշտոնում,
- Ապահովագրական գործի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Կազմակերպչական և առաջնորդական հմտություններ,
- Թիմի կառավարման և մոտիվացիայի կարողություն,
- Վերլուծական մտածողություն և արագ որոշումներ կայացնելու ունակություն,
- Գերազանց հաղորդակցման և բանակցությունների հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցություն հայերենով, ցանկալի է նաև ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Համակարգչային ծրագրերի (MS Office, ներառյալ Excel, Word, PowerPoint) գերազանց իմացություն։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են անցնել հղումով, լրացնել հայտադիմումը և կցել հայերեն ինքնակենսագրականը (CV)։
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է Ռիսկերի կառավարման բաժնի մասնագետ:
Աշխատանքային պարտականություններ․
- Վիճակագրական հաշվետվությունների կազմում,
- Ապահովագրական ընկերության ռիսկերի կառավարման եռամսյակային հաշվետվության կազմում,
- Սթրես-թեստավորման իրականացում եռամսյակային պարբերականությամբ,
- Յուրաքանչյուր ապահովագրատեսակով վիճակագրական տվյալների վերլուծություն,
- Մասնակցություն ակտուարային ստորոբաժանման կողմից կատարվող աշխատանքներին։
Անհրաժեշտ հմտություններ.
- Տվյալները հավաքագրելու, մշակելու և վերլուծելու ունակություն,
- Համակարգչային գիտելիքների իմացություն (Microsoft Excel-ի գերազանց իմացություն, Database-ի հետ աշխատելու ծրագրերի իմացություն),
- Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Թիմում աշխատելու հմտություն և համագործակցելու ունակություն։
Ֆինանսաբանկային համակարգում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է։
Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը՝
- Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@regoinsurance.am էլեկտրոնային հասցեին,
- Հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Ռիսկերի կառավարման բաժնի մասնագետ/:
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է գույքային հայտերի առաջնային մշակման բաժնի մասնագետ:
Աշխատանքային պարտականություններ․
- ԱՊՊԱ գույքային հատուցումների դիմումների ընդունում և մուտքագրում ծրագիր։
- Հաճախորդների հետ մշտական կապի հաստատում և անհրաժեշտ փաստաթղթերի լրացում։
- Հաճախորդներին թերի փաստաթղթերով հայտերի վերաբերյալ ծանուցում։
- Մարզային գրասենյակներից ստացված դիմումների փաթեթների ստուգում և մուտքագրում ծրագիր։
- Ինքնաշխատ դիմումների ընդունում։
- Էլեկտրոնային եղանակով ստացված դիմումների ընդունում և համակարգում։
- Այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ համագործակցություն։
- Այլ ապահովագրական ընկերությունների հետ կապի հաստատում, գույքային հատուցումների դիմումների ամբողջականությունն ապահովելու նպատակով։
Անհրաժեշտ հմտություններ.
- Բարձրագույն կրթություն,
- 1+ տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում,
- Հաճախորդների կարիքների ճիշտ բացահայտման և լուծումներ առաջարկելու, կիրթ և գրագետ բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- Մտքերը գրագետ և հստակ արտահայտելու կարողություն,
- Բարդ իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն,
- Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են անցնել հղումով, լրացնել հայտադիմումը և կցել հայերեն ինքնակենսագրականը (CV)։
Աշխատանքի ենք հրավիրում ֆինանսական տնօրեն
Մեր Ընկերությունը փնտրում է փորձառու ֆինանսական տնօրեն, որը կմիանա մեր ղեկավար թիմին։
Թեկնածուն պատասխանատու կլինի ընկերության ֆինանսական բոլոր գործընթացների կառավարման, կայուն աճի ապահովման, օրենսդրական պահանջներին համապատասխանության և ռազմավարական ֆինանսական պլանավորման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել և իրականացնել ընկերության ֆինանսական ռազմավարությունը՝ համապատասխանեցնելով բիզնես նպատակներին։
- Իրականացնել ֆինանսական պլանավորում, բյուջետավորում, կանխատեսում և երկարաժամկետ ֆինանսական կառավարում։
- Վերլուծել և գնահատել ֆինանսական ցուցանիշները՝ ներկայացնելով բարելավման առաջարկություններ։
- Ապահովել հարկային օրենսդրության, հաշվապահական ստանդարտների և կարգավորող պահանջների պահպանումը։
- Կառավարել դրամական հոսքերը, շրջանառու միջոցները և կապիտալի կառուցվածքի համապատասխանությունը։
- Կատարել ռիսկերի կառավարում՝ վերլուծելով ընկերության պարտավորությունները և ներդրումները։
- Մշակել ներդրումային ռազմավարություններ՝ հաշվի առնելով կանխիկ միջոցների և իրացվելիության ռիսկերը։
- Ապահովել կորպորատիվ ռազմավարության արդյունավետ փոխանցումը թիմին։
- Հետևել կազմակերպության գործունեության արդյունքներին՝ գնահատելով առաջընթացը ռազմավարական և ֆինանսական նպատակների համատեքստում։
- Սերտ համագործակցել գործադիր տնօրենի հետ՝ ընկերության առաքելության, արժեքների և ռազմավարական ծրագրերի մշակման ու իրագործման հարցում։
- Ղեկավարել առանձին նախագծեր և նախաձեռնություններ գործադիր տնօրենի հանձնարարությամբ։
- Կառուցել արդյունավետ հարաբերություններ բանկերի, ներդրողների, աուդիտորների և այլ շահագրգիռ կողմերի հետ։
- Վերահսկել ներքին վերահսկողության համակարգերը և ապահովել ֆինանսական ռիսկերի կառավարումը։
- Պատրաստել և ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ և ռազմավարական առաջարկություններ գործադիր տնօրենին և խորհրդին։
- Իրականացնել ծախսերի օպտիմալացում և օպերացիոն արդյունավետության բարձրացում։
- Ղեկավարել, զարգացնել ֆինանսական և հաշվապահական թիմը։
Պահանջներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ Ֆինանսների, Հաշվապահության, Տնտեսագիտության կամ հարակից ոլորտում (մագիստրոսի/MBA աստիճանը ցանկալի է)։
- Մասնագիտական որակավորում (ACCA, CPA, CFA)՝ առավելություն։
- Առնվազն 7 տարվա փորձ ֆինանսական ղեկավար պաշտոնում։
- Հաշվապահական, կորպորատիվ ֆինանսների և հարկային համակարգերի խորը գիտելիքներ։
- Վերլուծական մտածողություն և ռազմավարական պլանավորման ունակություն։
- Առաջնորդական, հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ։
- Բարձր պատասխանատվություն, ճշգրտություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Եթե դուք ռազմավարական մտածողությամբ, ֆինանսական փորձառությամբ և առաջնորդական ունակություններով մասնագետ եք՝ մենք ձեզ սպասում ենք։












