Առողջության ապահովագրությունը այժմ ավելի հասանելի

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունը շարունակում է հոգ տանել մեր քաղաքացիների առողջության մասին և ստեղծել է նոր, ավելի մատչելի «ՌԵԳՈ ՊՐՈՖ» ապահովագրական պրոդուկտը։ Այն էապես տարբերվում է իր արժեքով և նպատակ ունի խթանել տարեկան բուժզննումներ անցնելու մշակույթը մեր հասարակության շրջանում։ 

Առողջությունը մարդու ֆիզիկական և մտավոր ակտիվությունը ապահովող գլխավոր գործոնն է։ Հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցը բժշկական ապահովագրությունն է, որը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ ֆինանսական հնարավորություններից։

«ՌԵԳՈ ՊՐՈՖ»-ի շրջանակներում, վճարելով տարեկան ընդամենը 50,000 ՀՀ դրամ, քաղաքացիները հնարավորություն կունենան տարին մեկ անգամ անցնել բժշկական զննություն, ստանալ դժբախտ պատահարի հետևանքով առաջացած վնասվածքների ամբուլատոր (արտահիվանդանոցային) բժշկական օգնություն, դեղամիջոցներ և բժշկական պարագաներ, օգտվել ատամնաբուժական ծառայություններից։

Մանրամասները՝ https://regoinsurance.am/rego-prof

 «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։