Ճանապարհորդություն Վրաստանում

Ճանապարհորդություն Վրաստանում

Ճանապարհորդություն Վրաստանում

Աջակցության ապահովագրություն

2026թ․-ի հունվարի 1-ից Վրաստան այցելող զբոսաշրջիկները պարտավոր են ունենալ ճանապարհորդության ապահովագրություն՝ ներկայացված վրացերեն կամ անգլերեն լեզվով, թղթային կամ էլեկտրոնային տարբերակով։

Ապահովագրական ռիսկեր՝

  • Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն
  • Բժշկական էվակուացում
  • Բժշկական հայրենադարձում
  • Ուղևորությունից վաղաժամկետ վերադարձ
  • Հետաձգված հայրենադարձում
  • Հետմահու հայրենադարձում
  • Սպասարկող ընկերության հետ կապի ծախսեր

Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած 18 տարեկանը լրացած ֆիզիկական անձ։

Ապահովագրվել կարող են մինչև 85 տարեկան անձինք։

Պայմանագրի գործողության ժամկետը 3-ից մինչև 365 օր է։

Պայմանագիրը գործում է Վրաստանի Հանրապետության տարածքում։

Ապահովագրական գումարը կազմում է 30․000 եվրո։

Ապահովագրավճար՝

Օրերի քանակ Ապահովագրավճար
3-5 Օրական 300 ՀՀ դրամ
6-15 Օրական 285 ՀՀ դրամ
16-30 Օրական 270 ՀՀ դրամ
1 տարվա ընթացքում 30 օր 5․950 ՀՀ դրամ
1 տարվա ընթացքում 90 օր 10․900 ՀՀ դրամ
1 տարվա ընթացքում 180 օր 15.900 ՀՀ դրամ

*65-75 տարեկան անձանց համար ապահովագրավճարը կրկնապատկվում է։

*75-85 տարեկան անձանց համար ապահովագրավճարը եռապատկվում է։

Ապահով ճամփորդություն Վրաստանում «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի հետ։

Ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
  • Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն

Պատվիրե՛ք «ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ» ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով կամ կնքե՛ք առցանց:

Օնլայն կնքման դեպքում գործում է 30% զեղչ։

Կնքե՛լ օնլայն


ՌԵԳՈ-Վրաստան

Մշտական բնակության երկրից դուրս մեկնող անձանց աջակցության պայմաններ

Կիրառվող սակագներ



Թարմացված է` 12.01.26 11:53