ՏՄ

ՏՄ

ԱՊՊԱ
Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է`

  • Ապահովագրական պատահարի վերաբերյալ անմիջապես տեղեկացնել Ապահովագրական  ընկերությանը` զանգահարելով 060 50 57 57 շուրջօրյա հեռախոսահամարով:
  • Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում, մինչ ապահովագրական ընկերության ներկայացուցչի և իրավասու մարմինների ժամանումը,  չտեղաշարժել տրանսպորտային միջոցը կամ տեղաշարժել  ապահովագրական ընկերության ներկայացուցչի թույլատվությամբ և իրավասու  մարմինների պահանջով:
  • Չլքել ԱՊՊԱ պատահարի վայրը:
  • Միացնել մեքենայի վթարային լուսային ազդանշանը:
  • Եթե կան տուժածներ, ցույց տալ առաջնային բժշկական օգնություն:

ԿԱՍԿՈ
Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է`

  • Անհապաղ ձեռնարկել բոլոր միջոցները Ապահովագրված ՏՄ-ի և դրանում գտնվող անձանց փրկելու համար, Ապահովագրված ՏՄ-ի հետագա վնասների կանխարգելման և լրացուցիչ վնասի առաջացմանը նպաստող պատճառների վերացման ուղղությամբ։
  • Չտեղաշարժել տրանսպորտային միջոցը կամ տեղաշարժել  ապահովագրական ընկերության ներկայացուցչի թույլատվությամբ և իրավասու մարմինների պահանջով:
  • Չլքել, չհեռանալ պատահարի վայրից, մինչև Ապահովագրողի ներկայացուցչի և իրավասու մարմինների ժամանումը (եթե պահանջվել է դիմել իրավասու մարմիններին)։
  • Անհապաղ, բայց ոչ ուշ, քան 40 րոպեի ընթացքում պատահարի մասին հայտնել ապահովագրական ընկերությանը:
  • Անհապաղ, բայց ոչ ուշ, քան 40 րոպեի ընթացքում տեղեկացնել տվյալ պատահարով քննություն իրականացնելու իրավասություն ունեցող պետական մարմիններին։
  • ՃՏՊ-ի դեպքում պատահարից հետո 24 ժամվա ընթացքում չօգտագործել ալկոհոլային խմիչք, հոգեմետ դեղեր, թմրամիջոցներ։
  • Ապահովագրական պատահարից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Ապահովագրողին ներկայացնել գրավոր դիմում։



Թարմացված է` 17.03.25 11:57