Դինամիկ զարգացող Հայաստանի ապահովագրական շուկայում ավելանում է ապահովագրական մասնագետների կարիքը, մարդկանց` ովքեր կարողանում են և ամենակարևորը սիրում են վաճառել: Ճիշտ այդպիսի մասնագետների է պատրաստում «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական դպրոցը:
Մասնագիտության դրական կողմերը
- Ապահովագրական գործունեությունը կարող է Ձեզ բերել բարձր եկամուտներ,
- Աշխատանքային գրաֆիկը որոշում եք Դուք ինքներդ,
- «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»- ը Հայաստանում անընդհատ զարգացնում է իր մարզային ցանցը, ինչը Ձեզ տալիս է հնարավորություն աշխատել Հայաստանի ցանկացած մարզում,
- Ապահովագրական գործակալը ունի կարիերայի աճի հնարավորություն` նորեկից մինչև մասնաճյուղի տնօրեն,
- Ձեզ կսովորեցնեն փորձառու մասնագետները, որոնք հաճույքով կկիսեն իրենց փորձը Ձեզ հետ:
Գործակալական դասընթացների թեմաները
- «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության գործունեություն
- Ապահովագրական միջնորդությունը, տեսակները
- Ապահովագրական միջնորդային գործունեության կարգավորումը
- Ապահովագրական գործակալի պարտականությունները, ապահովագրական գործակալության պայմանագրի հիմնական դրույթները
- Ապահովագրության պայմանագրերը կարգավորող ՀՀ օրենսդրությունը
- Ապահովագրության պայմանագրի կնքման գործընթացը, ապահովագրության պայմանագրի կնքման միջնորդության նկատմամբ պահանջները
- Ապահովագրության հիմնական սկզբունքները, հիմնական հասկացությունները
- Ապահովագրության ձևերը, տեսակները, դասերը, դրանց բնույթը, առանձնահատկությունները
- Ապահովագրական պատահարը տեղի ունենալու դեպքում ապահովագրական հատուցման վճարման սկզբունքները, գործընթացը
- Ապահովագրական գաղտնիքը
- Ապահովագրության դասի գծով հաճախակի հանդիպող պայմանները, ներառյալ սահմանափակումները և բացառությունները, ապահովագրավճարի մեծության վրա ազդող հիմնական գործոնները
- Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին ՀՀ օրենքը
- Վաճառքի հիմնական սկզբունքներ և հմտություններ
Մենեջերական դասընթացի թեմաները
- Ղեկավարի հիմնական հմտություններ
- Աշխատանքային կանոններ և հաշվետվությունների կազմման և ներկայացման կարգ
- Նոր գործակալների հավաքագրման և ուսուցման մեխանիզմներ
- Վաճառքների, հավելավաճառքների և խաչաձև վաճառքների հիմունքներ