- Ապահովագրական գործակալի պայմանագրով Գործակալը` Ապահովագրողի կողմից վարձատրության դիմաց, լիազորվում է իրականացնել Օրենքով սահմանված կարգով ապահովագրական միջնորդային գործունեություն` այն է Ապահովագրողի հանձնարարությամբ կամ իր առաջարկությամբ, Ապահովագրողի անունից և վերջինիս հաշվին իրականացնել հետևյալ գործառույթները.
1.1 Ապահովագրության պայմանների պատշաճ ներկայացում հավանական Ապահովադիրներին
1.2 Ապահովագրության պայմանագրերի (Վկայագրերի) կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` ապահովագրական խորհրդատվության իրականացում
1.3 Ապահովադիրների և Ապահովագրողի միջև ապահովագրության պայմանագրերի (Վկայագրերի) կնքման կազմակերպում
1.4 Ապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում, ներառյալ ապահովագրավճարների հավաքագրման իրականացում կամ վերահսկում
- Ապահովագրական գործակալի պայմանագրով Գործակալը լիազորվում է ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնել միայն հետևյալ ապահովագրության դասերով.
2.1 Դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ` արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններ)
2.2 Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային)
2.3 Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն
2.4 Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն
2.5 Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն
2.6 Առողջության ապահովագրություն
2.7 Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
2.8 Աջակցության ապահովագրություն, որը ծածկում է ճանապարհորդության մեջ կամ իրենց մշտական բնակության վայրից հեռու գտնվող անձանց աջակցության տրամադրումը
2.9 Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն (պատասխանատվության բոլոր այն տեսակները, որոնք ներառված չեն Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-ից 12-րդ կետերով նախատեսված դասերում)
2.10 Ֆինանսական վնասների ապահովագրություն
- Յուրաքանչյուր ֆիզիկական անձ գործակալի միջոցով կնքվող ապահովագրական պայմանագրերի հաշվեգրված Ապահովագրավճարների առավելագույն թույլատրելի քանակը մեկ ամսվա ընթացքում կազմում է 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամ, իսկ իրավաբանական անձ գործակալի դեպքում 40 000 000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ:
- Գործակալն իրավունք չունի յուրացնել հավաքագրված ապահովագրավճարները: