«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է Հաշվապահական հաշվառման բաժնի մասնագետ:
Աշխատանքային պարտականություններ՝
- Դուրս գրել e-invoicing ծրագրով հաշիվներ։
- Ընդունել և հաստատել Ընկերությանն ուղղված հաշիվները։
- Ձևակերպել բանկային մուտքերը և ելքերը, կոորդինացնել on-line banking համակարգի աշխատանքները։
- Իրականացնել բանկային փոխանցումներ գործընկերներին և մատակարարներին։
- Պատրաստել և ներկայացնել բանկային հաշիվների օրական մնացորդների վերաբերյալ տեղեկատվությունը։
- Պատրաստել ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններ։
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
Անհրաժեշտ կրթություն, իրազեկում, որակավորում և մասնագիտական փորձ.
- Բարձրագույն կրթություն հաշվապահության կամ ֆինանսական ոլորտում,
- e-invoicing ծրագրի իմացություն,
- Հաշվապահական ստանդարտների իմացություն,
- Ապահովագրական գործի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ցանկալի է ֆինանսական ոլորտում առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
Անհրաժեշտ հմտություններ.
- Նախաձեռնողականություն և պարտաճանաչություն,
- Վերլուծելու ունակություն,
- Հաղորդակցվելու կարողություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են անցնել հղումով, լրացնել հայտադիմումը և կցել հայերեն ինքնակենսագրականը (CV)։
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է Կոորդինացիոն կենտրոնի գիշերային օպերատոր։
Աշխատանքային ժամեր՝ 18։00-09։00
Աշխատանքային պարտականություններ՝
- Պատասխանել հաճախորդների մուտքային զանգերին և անհրաժեշտության դեպքում կատարել ելքային զանգեր,
- Ընդունել և գրանցել հայտեր, ապա հայտը փոխանցել համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին,
- Բացահայտել հաճախորդի պահանջմունքները, պատշաճ և գրագետ կերպով տրամադրել համապատասխան խորհրդատվություն, կամ փոխանցել համապատասխան բաժին,
- Հաճախորդներին տրամադրել Ընկերության ծառայությունների մասին ամբողջական տեղեկություն,
- Կատարել այլ առաջադրանքներ ըստ անհրաժեշտության։
Անհրաժեշտ հմտություններ՝
- բարձրագույն կրթություն
- 1+ տարվա աշխատանքային փորձ որպես օպերատոր
- հաճախորդների կարիքների ճիշտ բացահայտման և լուծումներ առաջարկելու, կիրթ և գրագետ բանակցություններ վարելու գերազանց հմտություններ
- մտքերը գրագետ և հստակ արտահայտելու կարողություն
- բարդ իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն
- լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն)
- համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)
Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը՝
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են անցնել հղումով, լրացնել հայտադիմումը և կցել հայերեն ինքնակենսագրականը (CV)։