Հանդիպում ապահովագրական գործակալների հետ․ նոր պրոդուկտների ներկայացում և նոր հեռանկարների քննարկում

Մայիսի 19-ին «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունն անցկացրեց նշանակալից միջոցառում, որին հրավիրված էին Ընկերության ապահովագրական գործակալները: 

Միջոցառման շրջանակներում ներկայացվեց Ընկերության նախորդ տարվա գործունեության մանրամասն հաշվետվությունը, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին ծանոթանալ ստացված արդյունքներին, գնահատել իրականացված ռազմավարությունների Էֆեկտիվությունը, ինչպես նաև սահմանել հետագա աճի ուղղությունները:

Հատուկ ուշադրություն էր դարձվել Ընկերության նոր ապահովագրական պրոդուկտների ներկայացմանը: Աշխատակիցները առաջարկեցին նորարարական լուծումներ՝ ուղղված գործակալների աշխատանքի բարելավմանն ու հաճախորդների պահանջների ավելի արդյունավետ բավարարմանը: Նոր պրոդուկտները մեծ հետաքրքրություն և դրական արձագանքներ առաջացրեցին մասնակիցների շրջանում:

Միջոցառման շրջանակներում գործակալները հնարավորություն ունեցան ավելի մոտիկից ծանոթանալ միմյանց և Ընկերության աշխատակիցների հետ, ինչը, անկասկած, կնպաստի մասնագիտական ամուր կապերի և ընկերական հարաբերությունների ստեղծմանը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա ապագայում ընդհանուր աշխատանքի վրա: