Ի՞նչ անել, եթե առաջացել են առողջական խնդիրներ արտերկրում.
Առաջին իսկ հնարավորության դեպքում զանգահարեք պայմանագրում նշված՝ AP (+7 495 989 11 20) կամ GVA (+ 7 495 775 09 99 viber/telegram) արտասահմանյան աջակցող ընկերությունների հեռախոսահամարներով` հայտնելով հետևյալ տեղեկությունները.
- Ապահովագրված անձի անուն, ազգանուն,
- Ապահովագրական ընկերության անվանումը,
- Ապահովագրության պայմանագրի համարը,
- Անհրաժեշտ օգնության բնույթը,գանգատները
- Գտնվելու վայրը և հեռախոսահամար` հետադարձ կապի համար:
Հայաստան վերադառնալուն պես` 30 օրվա ընթացքում, մոտենալ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ»-ի գրասենյակ, ներկայացնել բոլոր բժշկական և ֆինանասական փաստաթղթերը` անգլերեն կամ ռուսերեն լեզուներով, ինչպես նաև ապահովագրված անձի անձը հաստատող փաստաթուղթը և պայմանագիրը՝ հատուցում ստանալու նպատակով։