Տեղեկացնում ենք, որ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ն վերանայել է ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրավճարների հաշվարկման իր մոդելը։
Հիշյալ փոփոխությունները կգործեն սույն թվականի նոյեմբերի 12-ից։
2024թ․-ի նոյեմբերի 12-ից Ընկերության կողմից ներկայացվող մոդելը ապահովագրավճարի ձևավորման համար հաշվի է առնելու հետևյալ գործոնները.
- Ապահովադրի գրանցման մարզը
- Ապահովադրի տիպը (ֆիզիկական, իրավաբանական)
- Ապահովադրի տարիքը
- Տրանսպորտային միջոցի տեսակը
- Տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը
- Տրանսպորտային միջոցի մակնիշը
- Տրանսպորտային միջոցի շահագործման ինտենսիվություն
Սակագներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։