Ապրիլի 12,13,14-ին «Մերիդիան» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ Big Projects ընկերության կողմից կազմակերպված «Leasing Expo 2024/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը, որի մասնակիցն էր նաև «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն։ Ցուցահանդեսն անց է կացվում արդեն երկրորդ տարին՝ մեկ հարկի տակ համախմբելով խոշոր սարքավորումներ առաջարկող ավելի քան 100 բրենդեր և ֆինանսական կառույցներ։ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն միակ ապահովագրական ոլորտի ներկայացուցիչն էր երկրի տնտեսության համար կարևոր ֆինանսական գործիք հանդիսացող՝ լիզինգին նվիրված տարածաշրջանային ամենախոշոր և մասշտաբային ցուցահանդեսին։
Ցուցահանդեսի շրջանակներում «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն տրամադրել է հատուկ պայմաններ մասնակից ընկերությունների համար։
Նշենք, որ Ընկերությունը ունի երկարամյա փորձ լիզինգի առարկաների ապահովագրության ոլորտում։ Մենք առաջարկում ենք մրցակցային պայմաններ, ճկուն սակագնային համակարգ, ցածր ֆրանշիզա և պահանջվող մինիմալ փաստաթղթեր։