Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ «Ստամինա» վաճառքի աութսորսինգ ընկերության կողմից կազմակերպված The Big Sales vol.2 կոնֆերանսը, որին իր մասնակցությունը ունեցավ նաև «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը։
The Big Sales-ը արդեն երկու տարի շարունակ համախմբում է տարածաշրջանի բոլոր վաճառքի մասնագետներին։
Կոնֆերանսի կիզակետում է Sales Battle-ը, որի արդյունքում ընտրվում է Հայաստանի լավագույն վաճառքի թիմը։ Հպարտությամբ պետք է հայտնենք, որ այս տարի լավագույնի տիտղոսը ստացավ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը։ Սրտանց շնորհավորում ենք մեր ամբողջ թիմին։ Վստահ ենք, որ սա դեռ սկիզբն է, և նման հաղթանակներ կունենանք նաև ապագայում։