Բացվեց «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի անվան լսարան

Փետրվարի 10-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերության լսարանի հանդիսավոր բացումը։

Ընկերությունը Վանաձորի պետական համալսարանի հետ համագործակցում է 2023թ․-ից: Ստորագրված հուշագրի արդյունքները երկար չեն սպասեցրել. տարաբնույթ նախագծերից հետո ապահով ապագայի իր տեսլականին հավատարիմ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը ՎՊՀ-ում լսարան է վերանորոգել ու կահավորել՝ ստեղծելով հարմարավետ կրթական միջավայր ուսանողների համար։

«Սա շատ մեծ նվեր ու աջակցություն է ՎՊՀ-ին, քանի որ մեզ համար ստեղծում է ավելի լավ կրթական պայմաններ: Բացի այդ, հնարավորություն է տալիս շուկայի առաջատար ընկերություններից մեկի հետ շփվել, մեր արտադրական ու պրակտիկ գործունեության կազմակերպման շրջանակում աջակցություն ստանալ, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել և՛ ուսանողների շրջանում, և՛ պրոֆեսորադասախոսական կազմում», – ասում է ՎՊՀ Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պարոնյանը:

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանում ապահովագրական մշակույթի տարածմանն ու զարգացած ապահովագրաշուկայի ձևավորմանը:

Մենք վստահ ենք, որ գիտելիքը լավագույն պաշտպանությունն է։ Այն տալիս է հնարավորություն կառուցել ապահով ապագա։ «ԱՊԱԳԱՆ ԱՊԱՀՈՎ Է», հենց այսպես է հնչում «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի կարգախոսը, ինչին և ուղղված է Ընկերության գործունեությունը։

Այս լսարանը հնարավորություն կընձեռի, որ այստեղ ծնվեն նոր գիտելիքներ, առաջանան նոր գաղափարներ, և, ինչու ոչ, մեր մասնագետները հնարավորություն կունենան այստեղ կիսվել իրենց մասնագիտական փորձով ու ապահովագրական ոլորտի բոլոր նորությունները փոխանցել ուսանողներին», – «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանի համար սա սովորական համագործակցություն չէ, այլ ներդրում, մի սերնդի մեջ, որը կձևավորի վաղվա տնտեսությունն ու հասարակությունը: