Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) Խորհրդի որոշման համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Բյուրոյի կողմից հավանության արժանացած ապահովագրավճարների գնագոյացման մոդելների հիման վրա։
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերության կողմից մշակված մոդելը հիմնված է ապահովադիրների անհատական ռիսկերի գնահատման վրա։
Այս փուլում Ընկերության կողմից ներկայացվող մոդելը ապահովագրավճարի ձևավորման համար հաշվի է առնում հետևյալ գործոնները.
-
Ապահովադրի գրանցման մարզը
-
Ապահովադրի տիպը (ֆիզիկական, իրավաբանական)
-
Ապահովադրի տարիքը
-
Տրանսպորտային միջոցի տեսակը
-
Տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը
-
Տրանսպորտային միջոցի մակնիշը
Համաձայն մոդելի՝ Երևան քաղաքում հիմնական և բազային ԱՊՊԱ ապահովագրավճարների նվազագույն արժեքները համապատասխանաբար 23,000 և 40,000 ՀՀ դրամ է, իսկ առավելագույն արժեքները՝ 31,000 և 54,000 ՀՀ դրամ։
Մարզերի համար հիմնական և բազային ԱՊՊԱ ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն արժեքները ներկայացված են ստորև.
Մարզ |
Հիմնական նվազագույն |
Հիմնական առավելագույն |
Բազային նվազագույն |
Բազային առավելագույն |
Արագածոտն |
22,000 |
28,000 |
38,000 |
48,000 |
Շիրակ |
22,000 |
26,000 |
37,000 |
44,000 |
Արարատ |
23,000 |
27,000 |
39,000 |
46,000 |
Արմավիր |
24,000 |
27,000 |
42,000 |
46,000 |
Գեղարքունիք |
25,000 |
27,000 |
43,000 |
47,000 |
Լոռի |
19,000 |
26,000 |
33,000 |
44,000 |
Կոտայք |
26,000 |
29,000 |
44,000 |
50,000 |
Սյունիք |
22,000 |
27,000 |
37,000 |
46,000 |
Վայոց Ձոր |
20,000 |
26,000 |
35,000 |
45,000 |
Տավուշ |
19,000 |
26,000 |
33,000 |
45,000 |
Արցախ |
23,000 |
27,000 |
40,000 |
46,000 |
– |
20,400 |
27,400 |
35,000 |
47,000 |
Սահմանված ապահովագրավճարները բազմապատկվում են ապահովագրական ժամկետի կարգավորիչ գործակցով և ապահովադրի Բոնուս-Մալուս դասի գործակցով։ Հաշվիչի օգնությամբ ընտրելով ապահովադրի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները, ապահովագրության ժամանակահատվածը և Բոնուս-Մալուս դասը՝ կստանանք վերջնական ապահովագրավճարը, որն առաջարկում է Ընկերությունը։
Ընկերությունը պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները սահմանում է հետևյալը (նույն գործակիցները կիրառվել են մինչ ապահովագրավճարների ազատականացումը).
Ապահովագրության ժամկետ |
Կարգավորիչ գործակից |
11 ամսից մինչև 1 տարի |
1.00 |
10 ամսից մինչև 11 ամիս ներառյալ |
0.95 |
9 ամսից մինչև 10 ամիս ներառյալ |
0.85 |
8 ամսից մինչև 9 ամիս ներառյալ |
0.77 |
7 ամսից մինչև 8 ամիս ներառյալ |
0.70 |
6 ամսից մինչև 7 ամիս ներառյալ |
0.65 |
5 ամսից մինչև 6 ամիս ներառյալ |
0.60 |
4 ամսից մինչև 5 ամիս ներառյալ |
0.50 |
3 ամսից մինչև 4 ամիս ներառյալ |
0.40 |
2 ամսից մինչև 3 ամիս ներառյալ |
0.33 |
1 ամսից մինչև 2 ամիս ներառյալ |
0.25 |
16 օրից մինչև 1 ամիս ներառյալ |
0.20 |
11 օրից մինչև 15 օր ներառյալ |
0.15 |
10 օր |
0.10 |
Բոնուս-Մալուս համակարգն ամբողջովին սահմանվում է Բյուրոյի կողմից, և գործակիցներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://appa.am/index.php?al=bonus_malus
Առաջին անգամ ԱՊՊԱ պայմանագիր կնքող ապահովադիրների համար Բոնուս-Մալուս դասը սահմանվում է 10, իսկ գործող պայմանագիր ունեցող ապահովադիրներն իրենց Բոնուս-Մալուս դասը կարող են ճշտել հետևյալ հղմամբ՝ https://aswa.am/bm-class
Համագործակցության ակնկալիքով,
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ