Ի՞նչ անել, եթե առաջացել են առողջական խնդիրներ արտերկրում.
Առաջին իսկ հնարավորության դեպքում զանգահարեք պայմանագրում նշված՝ AP (+7 495 989 11 20) կամ GVA (+7 495 775 09 99, WhatsApp +7 925 775 00 99) արտասահմանյան աջակցող ընկերությունների հեռախոսահամարներով` հայտնելով հետևյալ տեղեկությունները.
- Ապահովագրված անձի անուն, ազգանուն,
- Ապահովագրական ընկերության անվանումը,
- Ապահովագրության պայմանագրի համարը,
- Անհրաժեշտ օգնության բնույթը, գանգատները
- Գտնվելու վայրը և հեռախոսահամար` հետադարձ կապի համար:
Հայաստան վերադառնալուն պես` 30 օրվա ընթացքում հատուցում ստանալու նպատակով, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, բոլոր բժշկական և ֆինանասական փաստաթղթերը` անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ ուղարկելով Doc@regoinsurance.am էլ․ փոստին, կա՛մ ներկայացնելով հատուցման դիմում ReGo Mobile հավելվածում, կա՛մ մոտենալով «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ»-ի գրասենյակ։












