ԱՊԿԱ

ԱՊԿԱ

ԱՊԿԱ

Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրություն (ԱՊԿԱ) 

ԱՊԿԱ ծրագիրը տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրություն է։

Ապահովագրական ռիսկեր՝

  • Անձնական վնասներ, որոնք ներառում են Տուժողի առողջությանը պատճառված վնասները,
  • Գույքին պատճառված վնասներ, որոնք ներառում են Տուժողին պատկանող գույքի վնասվածքը կամ ոչնչացումը` բացառությամբ վնաս պատճառող Ավտոտրանսպորտային միջոցին կամ դրա կցորդին (կիսակցորդին) կցված կամ դրանց մեջ (վրա) գտնվող և Տուժողին սեփականության իրավունքով պատկանող գույքի:

Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած 18 տարեկանը լրացած ֆիզիկական անձ։

Ապահովագրության ենթակա են հետևյալ տրանսպորտային միջոցները՝

  • միայն թեթև մարդատար ՏՄ-ները, որոնց թողարկման տարեթիվը սկսվում է 1996թ.-ից
  • որոնք շահագործվում են միայն՝ անձնական կամ ծառայողական նպատակներով
  • որոնց ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունում

Պայմանագրի գործողության ժամկետ

Ապահովագրության պայմանագիրը կարող է կնքվել՝

  • մինչև 185 օր (ներառյալ) ժամկետով
  • 186-ից 366 օր (ներառյալ) ժամկետով

Պայմանագիրը գործում է ՀՀ տարածքում։

Ապահովագրավճար/Ապահովագրական գումար

Ապահովագրության ժամկետը

Ապահովագրավճար

Ապահովագրական գումար

Ապահովագրության

տարբերակ 1

մինչև 185 օր

3․000 ՀՀ դրամ

1․200․000 ՀՀ դրամ

Ապահովագրության

տարբերակ 2

186-ից 366 օր

5․000 ՀՀ դրամ

1․200․000 ՀՀ դրամ

«ԱՊԿԱ» ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր կամ հաշվառման հայտարարագիր
  • Ապահովադրի փաստաթղթեր (անձնագիր և սոց․ քարտ)
  • Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն

«ԱՊԿԱ» պայմանագիրը կնքելու համար` այցելեք Ընկերության գրասենյակ:

Լրացնել հայտը


ԱՊԿԱ

Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրության պայմաններ

Կիրառվող սակագներ



Թարմացված է` 01.10.25 14:15