Յուրաքանչյուր անձ կարող է ստանալ ամփոփ տեղեկություններ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների մասին` այցելելով Ընկերության գլխավոր գրասենյակ` ՀՀ, 0014, ք. Երևան, Կոմիտաս պող. 62շ, 93-93/1 կամ զանգահարելով +374 60 50 57 57 հեռախոսահամարով: «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների մասին, ինչպես նաև այլ տեղեկություններ Դուք կարող եք ստանալ՝ այցելելով www.regoinsurance.am ինտերնետային կայք:
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ի վերաբերյալ ստանալու «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկատվությունը` մասնավորապես.
1) Ընկերության պետական գրանցման վկայականի և Ընկերության կանոնադրության պատճենները
2) Բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում` Ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենը
3) Ընկերության թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ արժեթղթերի շուկան կարգավորող oրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները
Սույն տեղեկությունների կամ փաստաթղթերի ստացման համար հարկավոր է գրավոր դիմում ներկայացնել «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ի գործադիր տնօրենին: Տեղեկությունների կամ փաստաթղթերի տրամադրման համար Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում գանձել համապատասխան վճար, որը սակայն չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ի կողմից իրականացված փաստացի ծախսերը: Տեղեկությունները տրամադրվում են Ընկերության կողմից դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Եթե Դուք ունեք որևէ բողոք-պահանջ կապված «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ի կողմից Ձեզ մատուցված ծառայությունների հետ, ապա խնդրում ենք այն ներկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, 0014, ք. Երևան, Կոմիտասի պող. 62շ, 93-93/1:
Ընկերության կողմից հաճախորդի բողոք-պահանջին վերջնական գրավոր պատասխանի տրամադրումն Ընկերությունը իրականացնում է բողոք-պահանջը ստանալու պահից 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում:
Բողոք-պահանջի գրավոր պատասխանով բավարարված չլինելու դեպքում հաճախորդը, իր իրավունքները պաշտպանելու համար, կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին www.fsm.am *:
Սիրելի հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ի դեմ կայացված որոշումները:
Ֆինանսական համակարգի հաշտարար
Հաշտարար: Փիրուզ Սարգսյան
Հասցե: ՀՀ, 0010, ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչև 18:00
Ընդմիջում` ժ․13.00 – ժ․14.00
Հեռախոս: (+374 60) 70-11-11
Ֆաքս: (+37410) 58-24-21
Կայք: www.fsm.am
Էլ.փոստ:: info@fsm.am
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
Հասցե: ք.Երևան, Հանրապետության փող., 22 շենք, տարածք 2
Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչև 18:00
Ընդմիջում` ժ․13.00 – ժ․14.00
Հեռ: (+374 11) 55-17-55
Կայք: www.appa.am
Էլ.փոստ: info@appa.am
Հաճախորդների դիմում – բողոքների ընդունման, քննարկման գործընթացի նկարագրություն