Փոփոխություն ԱՊՊԱ հատուցման սահմանաչափերում

Սույն թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ հատուցումների առավելագույն սահմանաչափերը կբարձրանան։
«ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունների համաձայն`

Յուրաքանչյուր տուժողի համար.

  • Գույքին պատճառված վնասների համար գործող 1 800 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է  2 500 000 ՀՀ դրամ,
  • Անձնական վնասների համար գործող 3 300 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է  3 500 000 ՀՀ դրամ։

Ինչպես նաև մեկ ապահովագրական պատահարի համար.

  • Գույքային վնասների համար գործող 18 000 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 25 000 000 ՀՀ դրամ
  • Անձնական վնասների համար գործող 33 000 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 35 000 000 ՀՀ դրամ։