Հունիսի 21, 22, 23 -ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրում տեղի ունեցավ ամենամեծ ավտոիրադարձությունը՝ Armenian Auto Show-ն, որին մասնակցում էր նաև «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն։
Ցուցահանդեսի շրջանակներում Ընկերությունը ներկայացրեց իր նոր պրոդուկտները և առաջարկները։ Էլեկտրոմոբիլների ԿԱՍԿՈ ապահովագրության հետ Ընկերությունը պատրաստել էր նվեր՝ լիցքավորման քարտեր Team Energy-ի կողմից։
Ցուցահանդեսը եզակի հարթակ էր, որը համախմբել էր հայկական ավտոշուկայի բոլոր ներկայացուցիչներին, որի շրջանակներում մասնակիցները հնարավորոթյուն ունեցան ստեղծել նոր գործնական կապեր և գտնել համագործակցության եզրեր։