Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը դարձել է «Երևան ՖԱ» ֆուտզալի ակումբի հովանավորը։
Մենք հավատում ենք, որ սպորտի զարգացումը ներդրում է Հայաստանի ապագայի մեջ։ Այդ իսկ պատճառով կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են հայկական սպորտի առաջընթացին և երիտասարդ մարզիկների ներուժի բացահայտմանը:
«Երևան ՖԱ» ֆուտզալի ակումբը, իր մարզական հաջողություններով և երիտասարդ սերնդի զարգացմանն ուղղված նպատակներով, հենց այդպիսի նախաձեռնություններից է։
Հպարտ ենք լինել թիմի կողքին և միասին շարժվել դեպի նոր հաղթանակներ։
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»․ Ապագան ապահով է։












