Ճանապարհորդություն Վրաստանում
Աջակցության ապահովագրություն
2026թ․-ի հունվարի 1-ից Վրաստան այցելող զբոսաշրջիկները պարտավոր են ունենալ ճանապարհորդության ապահովագրություն՝ ներկայացված վրացերեն կամ անգլերեն լեզվով, թղթային կամ էլեկտրոնային տարբերակով։
Ապահովագրական ռիսկեր՝
- Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն
- Բժշկական էվակուացում
- Բժշկական հայրենադարձում
- Ուղևորությունից վաղաժամկետ վերադարձ
- Հետաձգված հայրենադարձում
- Հետմահու հայրենադարձում
- Սպասարկող ընկերության հետ կապի ծախսեր
Ապահովադիր կարող է հանդիսանալ ցանկացած 18 տարեկանը լրացած ֆիզիկական անձ։
Ապահովագրվել կարող են մինչև 85 տարեկան անձինք։
Պայմանագրի գործողության ժամկետը 3-ից մինչև 365 օր է։
Պայմանագիրը գործում է Վրաստանի Հանրապետության տարածքում։
Ապահովագրական գումարը կազմում է 30․000 եվրո։
Ապահովագրավճար՝
| Օրերի քանակ |
Ապահովագրավճար |
| 3-5 |
Օրական 300 ՀՀ դրամ |
| 6-15 |
Օրական 285 ՀՀ դրամ |
| 16-30 |
Օրական 270 ՀՀ դրամ |
| 1 ամսվա ընթացքում 7 օր |
1.450 ՀՀ դրամ |
| 1 ամսվա ընթացքում 10 օր |
2.050 ՀՀ դրամ |
| 1 ամսվա ընթացքում 15 օր |
3.050 ՀՀ դրամ |
| 1 տարվա ընթացքում 30 օր |
5․950 ՀՀ դրամ |
| 1 տարվա ընթացքում 90 օր |
10․900 ՀՀ դրամ |
| 1 տարվա ընթացքում 180 օր |
15.900 ՀՀ դրամ |
*65-75 տարեկան անձանց համար ապահովագրավճարը կրկնապատկվում է։
*75-85 տարեկան անձանց համար ապահովագրավճարը եռապատկվում է։
Ապահով ճամփորդություն Վրաստանում «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի հետ։
Ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն
Պատվիրե՛ք «ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ» ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (060) 50-57-57 հեռախոսահամարով կամ կնքե՛ք առցանց:
Օնլայն կնքման դեպքում գործում է 30% զեղչ։
Մշտական բնակության երկրից դուրս մեկնող անձանց աջակցության պայմաններ











