«ՀՀ տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագրով քննարկում ԵՊՏՀ-ում

Մայիսի 31-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ կլոր սեղան-քննարկում «ՀՀ տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագրով, որին մասնակցում էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

ՀՀ նախագահը կարևորեց մեր երկրում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը՝ նշելով, որ հարցն ունի ուսումնասիրության, համապարփակ և խորքային վերլուծության կարիք։ 

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Գագիկ Հակոբյանը ևս անդրադարձավ առողջության ապահովագրության թեմային՝ այն դիտարկելով որպես ՀՀ առողջապահության համակարգի զարգացման բաղադրիչ: